Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում, Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոց ընտրելու միջնորդության քննությունը տեղի չի ունեցել։
Ըստ որոշ տեղեկությունների՝ պաշտպանական կողմը դատարան չի ներկայացել՝ պատշաճ ծանուցված չլինելու պատճառով :
Մեղադրող կողմի ներկայացուցիչները քիչ առաջ դուրս եկան դատարանի շենքից, սակայն չպատասխանեցին լրագրողների հարցերին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ