Լրահոս
Օրվա լրահոսը

Այսպիսի մոտեցմամբ առաջնորդվելու դեպքում իշխանություններին այլ բան չի մնա, քան միայն սունկ-դդմիկ-սպանախ ապրանքախմբի արտահանման ցուցանիշներով հպարտանալը. «Փաստ»

Սեպտեմբեր 23,2020 12:15

Հանրապետության գլխավոր դրամատունը գտնում է, որ այս տարվա կանխատեսած 6,2 տոկոս անկմանը 2021 թվականին կհաջորդի մոտավոր 4-ից 5 տոկոս տնտեսական աճ:

Բայց հաշվի առնենք, որ եթե այս տարվա մասով տնտեսության մեջ դրական տեղաշարժ նկատելի չէ, ապա բացառված չէ, որ անկումային իրավիճակը իներցիայով փոխանցվի նաև հաջորդ տարի, և ԿԲ-ն ստիպված լինի վերանայումներ կատարել իր նախնական գնահատականներում։

Իսկ ինչո՞ւ է Հայաստանի տնտեսական իրավիճակը ծանրանում, եթե դրա դեմ կառավարությունը որոշակի քայլեր է ձեռնարկում։ Մասնավորապես շատ է խոսվում կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրերի մասին, իսկ այս ծրագրերի շրջանակում կառավարությունը արդեն երկու տասնյակից ավելի միջոցառումներ է հաստատել։ Խնդիրն այն է, որ տնտեսական ճգնաժամի դեմ պայքարում իշխանությունները շատ պարզունակ մոտեցմամբ են առաջնորդվում։ Օրինակ՝ տնտեսվարողներին որոշակի քանակով անտոկոս վարկեր տրամադրելուց հետո կարծում են, թե նրանց վիճակը պետք է սկսի բարելավվել, բայց այդպես լինել չի կարող։

Համավարակի արդյունքում խախտվել է առաջարկի և պահանջարկի բալանսը, դժվարացել են տնտեսական գործունեություն ծավալելու պայմանները։ Ուստի այս պարագայում իշխանություններն մեղմ հարկային քաղաքականություն պետք է վարեն, բարելավեն օրենսդրական միջավայրը, իսկ մյուս կողմից՝ խթանիչ քայլեր ձեռնարկեն, որպեսզի առևտրաշրջանառությունն աճի։

Բայց սրա փոխարեն տպավորություն է ստեղծվում, որ իշխանությունները մի քանի կիսատ-պռատ ծրագրերի իրականացումը լիովին բավարար են համարում, որպեսզի տնտեսությունը սկսի վերականգնվել։ Սակայն այսպիսի մոտեցմամբ շարունակաբար առաջնորդվելու դեպքում իշխանություններին այլ բան չի մնա, քան ապագայում միայն սունկ-դդմիկ-սպանախ ապրանքախմբի արտահանման ցուցանիշներով հպարտանալը։ Լավ, համոզեցիք՝ մի քիչ էլ մոշով…

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930