Իտալիայի «A» սերիայի մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ Իտալիայի առաջնության մեկնարկային տուրի «Վերոնայի» հետ արտագնա խաղում, որն ավարտվել էր ոչ-ոքի՝ 0:0, «Ռոմային» 0:3 հաշվով տեխնիկական պարտություն է գրանցվել:
Բանն այն է, որ այդ հանդիպմանը «Ռոմայի» կազմում 89-րդ րոպեին խաղադաշտ է մտել կիսապաշտպան Ամադու Դիավարան, որը հուլիսին դարձել էր 23 տարեկան: Գվինեացին արդեն մինչեւ 22 տարեկանների թիմում չէր, սակայն չէր հայտավորվել նաեւ գլխավոր թիմում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ