Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մենք մեր պացիենտին թշնամին չենք». Շենգավիթ բ/կ փոխտնօրեն

Սեպտեմբեր 22,2020 23:45

«Անաֆիլակտիկ շոկ, կարող է  տեղի ունենալ ցանկացած դեպքում, այն պրակտիկորեն կանխարգելվող չէ, մենք մեր պացիենտին թշնամին չենք, ուսումնասիրելով, որ  հակաբիոտիկի այդ խմբից պացիենտը ալերգիա ունի, օգտագործել ենք մեկ այլ խմբի հակաբիոտիկ» ,- այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով սեպտեմբերի 18-ին ծննդկան Սեդա Ասատրյանի մահվան դեպքին՝ ասաց Շենգավիթ բ/կ գլխավոր բժշկի տեղակալ Ռուսուդան Վարդանյանը:

Հիշեցնենք, որ մահացած ծննդկանը նախկինում վիրահատվել էր արտարգանդային հղիության կապակցությամբ: Հետվիրահատական շրջանում «Ցեֆտրիաքսիոն» հակաբիոտիկի նկատմամբ տարել է անաֆիլաքսային շոկ, որն ուղեկցվել է թոքերի այտուցով և սրտի կանգով: Առաջին անգամ կնոջը հաջողվել էր փրկել:

Մահացածի հարազատները պնդում են, որ ծննդաբերությունն ընդունած բժիշկ Աշոտ Սիրունյանը շատ հղիներ է ունեցել, հոգնած է եղել, ինչի հետեւանքով անփութության սխալ է  թույլ տվել, իսկ Ռուսուդան Վարդանյանը հակադարձում է, որ դեպքի օրը Սիրունյանը երկու ծնունդ է ընդունել, ինչը մեծ ծանրաբեռնվածություն չէ:

Ըստ նրա՝ Սեդա Ասատրյանի ծննդաբերության գործընթացում բացթողումներ չեն եղել. «2000 թվականից աշխատում եմ Շենգավիթ բ/կ-ում, այդ թվականից մինչ այժմ, որ մայրական մահը տեղի ունենա հենց մեր կենտրոնի պատերում` իմ հիշելով, սա առաջին դեպքն է: Աշոտ Սիրունյանը մանկաբարձագինեկոլոգիական ծառայության տնօրենն է, որպես մանկաբարձ գինեկոլոգ՝ ես նրա ենթական եմ: Նա մի մասնագետ է, որի շնորհիվ լույս աշխարհ են եկել երեւի 10-15.000 երեխա»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930