Արցախի Պահպանողական կուսակցության առաջնորդ Դավիթ Բաբայանը վարակվել է կորոնավիրուսով, նա այդ մասին տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։
Թանկագի՛ն հայրենակիցներ, բարեկամներ, կուսակիցներ,
Այսօր ես հանձնել եմ COVID-19-ի թեստ, որի պատասխանը դրական է։ Այժմ մեկուսացած եմ և կաշխատեմ օնլայն ռեժիմով։ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ կապի մեջ կլինեմ սովորականի պես։
Շփման շրջանակս մեծ է։ Բոլոր նրանց, ովքեր շփվել են ինձ հետ վերջին երկու-երեք օրերի ընթացքում, խնդրում եմ թեստ հանձնել։
Կարդացեք նաև
Բոլորիդ մաղթում եմ քաջառողջություն։