Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Լիդիան Արմենիա»-ի փաստաբանն արձագանքել է Շիրակ Բունիաթյանի ֆեյսբուքյան գրառմանը

Սեպտեմբեր 22,2020 21:45

«Լիդիան Արմենիա» ընկերության իրավաբանական գծով ղեկավար, փաստաբան Խորեն Նասիբյանը արձագանքել է Ամուլսարի պահապաններից Շիրակ Բունիաթյանի ֆեյսբուքյան գրառմանը։ Փաստաբանի արձագանքը ստորև․

«Ընկերության անունից կարող եմ ասել, որ «Լիդիան Արմենիան» կողմ է ցանկացած հարց օրենքի եւ օրինականության շրջանակներում լուծելուն: Մենք բազմիցս հայտարարել ենք, այժմ էլ պնդում ենք, որ այդ համայնքներում արդեն երկու տարի է անօրինականություններ են տեղի ունենում:

Ինչպես հայտնի է, վերջերս նույնպես ծեծկռտուք է եղել, եւ ճանապարհ փակողները բախումներ են հրահրել համայնքի բնակիչ Լիդիանի աշխատողների հետ։ Այդ ծեծկռտուքների արդյունքում կան տուժածներ՝ համայնքի բնակիչներից: Նրանք նույնիսկ հայտարարություններով հանդես եկան, հայտնեցին, որ իրենց անպաշտպան են զգում: Մենք հույս ունենք, որ վերջապես օրենքը կգործի եւ, մեղավորներն էլ իրենց պատիժը կստանան, քանի որ այս անպատժելիությունը նոր հանցանքների պատճառ է դառնում։ Այս ապօրինությանը վերջ տալու միակ ձեւը այս մարդկանց օրենքով նախատեսված միջոցներով սանձելն է։ Սակայն չեմ կարող որեւէ կերպ մեկնաբանել թե ինչ գործողություններ են իրականացնում պատկան մարմինները, քանի որ տեղյակ չեմ»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930