Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայաստանին մեղադրել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գլխավոր խոչընդոտ լինելու մեջ։
«Հուլիսին Ադրբեջանի տարածքի վրա հարձակում գործած Հայաստանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության ամենամեծ խոչընդոտն է»,- հայտարարել է Էրդողանը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանում ունեցած ելույթի ժամանակ։
Թուրքիայի նախագահը նշել է, որ իրենք տարածաշրջանում ԵԱՀԿ-ի և ՄԱԿ-ի որոշումների հիման վրա Վրաստանի ու Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանմամբ հակամարտությունների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավորման կողմնակից են։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ