Ինչպես տեղեկացրել էինք, այսօր Ջերմուկ քաղաքում ինքնաբուխ հավաք է կազմակերպվել, ի պաշտպանություն երեք երիտասարդների ձերբակալության։
Բնապահպան, Ամուլսարի պահապան Շիրակ Բունիաթյանը տեղեկացրել էր, որ այսօր առավոտյան բերման են ենթարկվել Ջերմուկ համայնքի երեք բնակիչ։ Ըստ բնապահպանի, նրանց կալանավորելու որոշում կա։ Բնապահպանը միտում է տեսնում։ Ինքնաբուխ հավաքի ժամանակ Շիրակ Բունիաթյանը հիշեցրեց․« Ջերմուկի քաղաքացիներից մեկին Լիդիանի պահնորդները դաժան ծեծի էին ենթարկել, դատական գործը դոփում է տեղում ու հիմա իրան են մեղադրանք առաջադրել, որ Գնդեվազում կռիվ է արել։ Բերման ենթարկվածները սիրված, հարգված տղաներ են, նրանք ինչ-որ խուլիգանության կամ կռիվներով անցյալ չունեն»։
Ջերմուկցիները քայլերթով շարժվեցին դեպի Ջերմուկի քաղաքապետարան, որտեղ Շիրակ Բունիաթյանը կարճ ելույթ ունեցավ,ապա հավաքն ավարտվեց։
Ամուլսարի պայքարում բռնությունը պետք է տեղ չունենա։ Խնդրում եմ՝ սադրանքների մի տրվեք։ Վերջին շրջանում տեսնում ենք , որ սադրանքներ են հրահրում։ Դա վկայում է այն մասին, որ բոլոր ճակատներում պարտվել են, եւ միակ տարբերակը սադրանքների միջոցով հասնեն նրան, որ «պոստերը» դիտարկեն որպես խուլիգանության կազմակերպում եւ իրավասություն ունենան մուտքերը բացելու»,-ասաց բնապահպանը։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Կարդացեք նաև