Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ուժային եռամարտիկները հաղթանակներն ու ռեկորդները նվիրում են Հայաստանի անկախությանը

Սեպտեմբեր 22,2020 19:33

Սեւանա լճի «Գեղամա» լողափում կորոնավիրուսի հակահամաճարակային անվտանգության բոլոր կանոնները պահպանելով կայացել է ուժային եռամարտի (պաուերլիֆթինգ) Հայաստանի առաջնությունը, որին մասնակցել են հանրապետության բոլոր մարզերի մեծահասակ, երիտասարդ, կին  եւ հաշմանդամություն ունեցող 120 մարզիկներ:

Երկու օր տեւած պայքարում որոշվել են տարիքային խմբերի եւ քաշային կարգերի հաղթողներն ու մրցանակակիրները: Թիմային պայքարում հաղթել է Գեղարքունիքի մարզը, եռյակում են նաեւ Լոռու եւ Արագածոտնի մարզերը, իսկ առաջնության բացարձակ հաղթող դարձել են. երիտասարդներ. Ջոնիկ Եսայանը՝ 135 կգ արդյունք, ՀՀ  ռեկորդ,  մեծահասակներ. Արտյոմ Սոլոյանը՝ 180 կգ արդյունք, ՀՀ  ռեկորդ, հաշմանդամություն ունեցողներ. Գեւորգ Աֆրիկյանը՝ 92,5 կգ արդյունք, ՀՀ ռեկորդ:

ՀՀ պաուերլիֆթինգի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ վաստակավոր մարզիչ Գագիկ Սարոյանը Aravot.am-ին ասաց, որ բոլոր հաղթանակները եւ ռեկորդները նվիրում են Հայաստանի անկախության օրվան:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930