Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵԱՏՄ անդամ պետություններից առայժմ բնակչության համար փակ է մնացել միայն հայ-ռուսական սահմանը. Միքայել Մելքումյան

Սեպտեմբեր 22,2020 18:14

Մեր հանրապետությունում տնտեսական անկման ցուցանիշները հստակ ցույց են տալիս, որ ստեղծված իրավիճակը Հայաստանի Հանրապետության կառավարության համար սպասվածից ավելի բացասական էր, որի մասին մենք դեռևս ապրիլ ամսին
զգուշացրել էինք:

Այժմ, ի թիվս այլ խնդիրների, հրատապ պետք է լուծել հետևյալ երկուսը՝

1.Արագ բանակցել և մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնությունից ստանալ առնվազն 1 մլրդ ԱՄՆ դոլլարին համարժեք միջպետական վարկ՝ ռուսական ռուբլով: Մի քանի օր առաջ Բելառուսը ստացավ նմանատիպ վարկ՝ շուրջ 1,5 մլրդ ԱՄՆ դոլլարի չափով: Հայաստանի Հանրապետության տնտեսություն պետք է ներարկել անհրաժեշտ ծավալի ֆինանսական ռեսուրսներ: Դրան այլընտրանք չկա, որովհետև շատ արագ կարող է ստացվել միայն Ռուսաստանի Դաշնությունից:

2.Շուտափույթ պետք է բացվի հայ-ռուսական սահմանը: ԵԱՏՄ անդամ պետություններից առայժմ բնակչության համար փակ է մնացել միայն հայ-ռուսական սահմանը: Ինչո՞ւ:

Միքայել ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930