Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Շիրակ Բունիաթյան․ «Ջերմուկցի երեք երիտասարդի են բերման ենթարկել․ այս պահին Ջերմուկում ինքնաբուխ հավաք են կազմակերպում»

Սեպտեմբեր 22,2020 18:40

Այսօր առավոտյան բերման են ենթարկվել Ջերմուկ համայնքի երեք բնակիչ։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում ուղիղ եթերում տեղեկացրեց Ամուլսարի պահապան, բնապահպան Շիրակ Բունիաթյանը։ Նա ասաց, որ Գնդեվազ համայնքում ինչ-որ միջադեպ է տեղի ունեցել, որի հետ կապված այդ քաղաքացիները բերման են ենթարկվել, նրանք տեղափոխվել են Քննչական կոմիտեի Եղեգնաձորի բաժին, ապա՝ Երեւան քաղաք․ «Հիմա տեղեկություններ ունենք, որ կալանավորման մասին որոշում է կայացվել»։

Ի աջակցություն բերման ենթարկվածների, Ջերմուկի քաղաքացիներն, ինչպես ասաց Շիրակ Բունիաթյանը, ինքնաբուխ հավաքվում են   Ջերմուկի տաքսիների կանգառում։

«Մենք մերժում ենք բռնությունը, բայց նաեւ չենք հանդուրժելու խտրական վերաբերմունքը, որովհետեւ շատ փաստեր կան, որ վերջին շրջանում մի տեսակ բան է տեղի ունենում՝ պատասխան պետք է տան այն մարդիկ, որոնք Ամուլսարի հանքի շահագործմանը դեմ են։ Հետաքրքիր զուգադիպություններ կան, որոնք հիմնավոր կասկածների տեղիք են տալիս, որ արժանացել ենք խտրականության։ »-ասաց Շիրակ Բունիաթյանը։

Ֆեյսբուքի իր էջում բնապահպանն այսօր նաեւ գրել է․ «Մեր կարծիքով խտրական է, երբ Լիդիանի պահնորդները մի քանի տասնյակ անձանցով ծեծի են ենթարկում Ջերմուկի բնակչին եւ նրան օգնության հասած ոստիկանին եւ դա մինչ այժմ չի արժանացել իրավական համարժեք գնահատականի։ Մեր կարծիքով խտրական է, երբ ասում են՝ օրերս ծեծկռտուք է տեղի ունեցել, բայց Ամուլսարի փրկության կողմնակիցներին են ձերբակալել եւ տեղափոխել Երեւան»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930