Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դատարանը հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի և Սեյրան Օհանյանի պաշտպանների միջնորդության քննությունը

Սեպտեմբեր 22,2020 16:41

Մարտի 1-ի մայր գործի շրջանակում ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվողներ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, գլխավոր շտաբի նախկին պետ, 2008թ.-ի դրությամբ՝ Երեւանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովի, պաշպանության նախկին նախարար, 2008թ.-ի դրությամբ՝ ԶՈՒ ԳՇ պետ Սեյրան Օհանյանի, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գործով սեպտեմբերի 22-ի դատական նիստի ընթացքում նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը որոշում կայացրեց հետաձգել ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի միջնորդության քննարկումը:

Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը միջնորդել են դատարանին տրամադրել «մայր գործի» նյութերն ամբողջությամբ:

Աննա Դանիբեկյանը հայտարարեց. «Դատարանը գտնում է, որ դատավարության ներկա փուլում հնարավոր չէ անդրադառնալ մեղադրանքի հիմքում դրված փաստերին և դրանց վերաբերող ապացույցներին, նախքան այդ ապացույցների՝ պատշաճ ընթացակարգի շրջանակներում հետազոտելը դատաքննության ընթացքում: Այս փուլում հնարավոր չէ գնահատականներ տալ պաշտպանական կողմի միջնորդությունների հիմքում դրված փաստարկներին: Այդ պատճառաբանությամբ դատարանը որոշում է պաշտպանության կողմի միջնորդությունների լուծումը հետաձգել մինչ սույն քրեական գործում առկա բոլոր ապացույցների հետազոտումը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930