Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. Սվիտալսկին ԵՄ վատագույն դեսպանն էր Հայաստանում

Սեպտեմբեր 22,2020 16:26

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, խոսելով Հայաստանում Եվրամիության նախկին դեսպան Պյոտր Սվիտալսկու «Հայկական հեղափոխություն» գրքի մասին, ասաց՝ գիրքը կարդացել եմ, «մանիպուլյացիոն էր, բազմաթիվ երեսպաշտ դրսեւորումներով»:

Ըստ Աշոտյանի, Սվիտալսկին ԵՄ վատագույն դեսպանն էր Հայաստանում եւ նրանից ավելի բան սպասել հնարավոր չէր:

Արմեն Աշոտյանը նախընտրեց գրքի մասին խոսել հարցերով. «Ուզում եմ հասկանալ նա ԵՄ դեսպա՞նն էր, թե՞ այլ շրջանակների: Օրինակ` պարոն Սվիտալսկին, չգիտես ինչու, չի գրել իր հիշողությունները Նիկոլի Բրյուսել առաջին այցի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ ապուշ խոսակցությունների մասին, թե օլիգարխներից գրպաններից գումարները կստանամ: Ինչո՞ւ Սվիտալսկին չի նկարագրել, որ այդ հանդիպումից հետո ինքը Հայաստանում հանդիպել է լրատվամիջոցներին եւ բաց տեքստով դժգոհել Նիկոլից: Ինչո՞ւ չի նկարագրել այն փաստը, որ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը եւ Ժան Կլոդ Յունկերը Սերժ Սարգսյանին շնորհավորել են վարչապետ ընտրվելու կապակցությամբ, իսկ ինքը երկու օր ուշացումով է տվել այդ շնորհավորանքը: Իսկ ինչո՞ւ չի նշում, որ ինքը եվրոպական բարձրաստիճան պաշտոնյաներին որպես պաշտոնական տեղեկանք տրամադրում էր Սորոսի Հայաստանի գրասենյակի տված գնահատականները: Ինքը ո՞ւմ դեսպանն էր, ո՞ւմ լոբբիստն էր»:

Արմեն Աշոտյանը խոստացավ հրապարակել փաստաթուղթ, որն ապացուցում է, որ Պյոտր Սվիտալսկին Բրյուսելին պաշտոնական տեղեկանքի տեսքով ուղարկել է ԲՀՀ գրասենյակի գնահատականներն ու վերլուծականները:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930