Լեւոն Ղասաբողլյանի առաջին հուշամրցաշարի եզրափակչում կհանդիպեն ֆուտբոլի վետերանների եւ «Էրեբունի» թիմերը: Խաղը կկայանա Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում շաբաթ օրը՝ սեպտեմբերի 26-ին, ժամը 11․30-ին։ Մինչ այդ՝ ժամը 10․00-ին «Գազպրոմ Արմենիա» եւ Նոր Հաճնի թիմերը կհանդիպեն երրորդ տեղի խաղում։
Բացման հանդիսավոր արարողության ժամանակ, որը կայացավ սեպտեմբերիր 20-ին, բոլոր մասնակիցները ստացան Լեւոն Ղասաբողլյանի լուսանկարով հուշամեդալներ: Մրցաշարի առաջին հարվածը կատարեց Լեւոն Ղասաբողլյանի հայրը՝ լեգենդար ֆուտբոլիստ Սամվել Ղասաբօղլյանը:
Քառորդ եզրափակիչ քաղերում արձանագրվեցին հետեւյալ արդյունքները․
Հայաստանի լրագրողների հավաքական – «Գազպրոմ Արմենիա»՝ 2-3
Գետարգել – Վետերանների հավաքական՝ 0-6
Նոր Հաճն – Աչաջուր՝ 1-1 (3-2)
Աբովյան – Էրեբունի 1-2
Կարդացեք նաև
Սեպտեմբերի 21-ին կայացած կիսաեզրափակիչներում արձանագրվեցին հետեւյալ արդյունքները․
«Գազպրոմ Արմենիա» – Վետերանների հավաքական՝ 0-2
Նոր Հաճն – Էրեբունի 1-3
Հիշեցնենք, որ հուշամրցաշարը կազմակերպել են Լեւոն Ղասաբօղլյանի ընտանիքը եւ ընկերները։
Լեւոն Ղասաբօղլյանը կյանքից հեռացել է այս տարվա օգոստոսի 8-ին՝ 34 տարեկան հասակում: «Արարատի» լեգենդար ֆուտբոլիստ Սամվել Ղասաբօղլյանի կրտսեր որդին «Փյունիկ» ակումբի սան է, Հայաստանի ֆուտբոլի առաջնությունում առաջին խաղն անցկացրել է «Զվարթնոց-ԱԱԼ» թիմի կազմում։ Ավելի ուշ հանդես է եկել «Արարատ», «Կիլիկիա» եւ «Ուլիս» թիմերում։ Զուգահեռաբար ընդգրկվել է Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի կազմում։ Ֆուտբոլիստի կարիերան ավարտել է էստոնական «Նարվա-Տրանս» ակումբի կազմում, որի հետ դարձել է Էստոնիայի ֆուտբոլի առաջնության բրոնզե մրցանակակիր
Ավարտելով խաղալը՝ Ղասաբօղլյանը դարձել է մանկական մարզիչ։ Աշխատել է «Փյունիկ» ակումբի մարզադպրոցում։ 2017-ին ընդգրկվել է ՖԻՖԱ-ի եւ ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող «Ֆուտբոլը հանուն ընկերության» ծրագրում։
2020թ․ փետրվարից նա գլխավորում էր Ղազախստանի Առաջին լիգայում հանդես եկող «Ակադեմիա Օնթուստիկ» թիմը:
Մամուլի հաղորդագրություն