Լրահոս
Օրվա լրահոսը

«Այլ պետության շահերը սպասարկողներին ես չէ, որ պետք է գնահատական հնչեցնեմ, այդ մարդիկ հստակ ունեն դավաճանի պիտակ». Մակունցը՝ գործակալների մասին

Սեպտեմբեր 22,2020 15:07

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այն լուրերին, որ խմբակցության մի քանի պատգամավորներ ցանկացել են մանդատը վայր դնել՝ տարաձայնություն ունենալով ՍԴ դատավորների ընտրության հետ կապված՝ ասաց, որ պատգամավորներն իրենք հերքել են այդ լուրերը, իսկ իր հետ անձամբ եղել են աշխատանքային քննարկումներ. «Մնացյալ հարցերը, որոնք առնչվում են առանձին պատգամավորների, խնդրում եմ ուղղել իրենց: Որեւէ լուրջ խնդիր չկա: Մեր խմբակցությունում տարբեր հարցերի հետ կապված կարող են լինել տարբեր մոտեցումներ»:

Ընդդիմությունը քննադատում է իշխանությանը, որ հեղափոխությունից առաջ տրված խոստումները չեն կատարել ու արդեն 2050 թվականի ռազմավարություն են ներկայացնում: Մակունցը արձագանքեց. «Մենք հետեւողականորեն աշխատում ենք մեր բոլոր ծրագրերի եւ նպատակների ուղղությամբ: Կառավարության ծրագիրը հաստատվել է ԱԺ-ում ու դրա հետ կապված նույնպես աշխատում ենք: Մնացածը ժամանակը ցույց կտա թե՛ մեր հետ կապված եւ թե՛ ընդդիմության»:

Ըստ Մակունցի, հանրահավաք կազմակերպելն անիմաստ է ու այն պատճառաբանությունները, որ բերում են՝ անհիմն են:

Խոսելով «Դոսյեի» հրապարակման մասին, որ հայաստանյան բարձրաստիճան պաշտոնյաներ Կրեմլի գործակալներ են եղել, Մակունցն ասաց. «Սեփական երկրի շահերը չներկայացնող ու որ պետությունն էլ լինի, այլ պետության շահերը սպասարկողներին ես չէ, որ պետք է գնահատական հնչեցնեմ, դարերով այդ մարդկանց գնահատականը հնչեցրել են ու այդ մարդիկ հստակ ունեն դավաճանի պիտակ: Ինչ վերաբերում է իրավական հարցին, ԱԱԾ պետը արձագանքել է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930