Հայաստանի անկախության տոնակատարությունների շրջանակներում կայացել է ՀՀ վարչապետի «Մեր ժամանակի հերոսը» երկրորդ մրցանակաբաշխությունը: Հերոսներ են դարձել հասարակ քաղաքացիները, որոնք քաջություն են ունեցել սեփական նախաձեռնությամբ փոխելու իրենց ու շրջապատի մարդկանց կյանքը։ Վարչապետի կողմից բարձր գնահատականի արժանանալով` նրանք պետք է նաև օրինակ լինեն մյուսների համար։
Այս տարի կազմակերպիչները սահմանել էին նաև երկու հավելյալ մրցանակ՝ պայմանավորված կորոնավիրուսային հիվանդության համավարակով ու հուլիսին Տավուշում ծավալված մարտական գործողություններով:
COVID-19-ի դեմ պայքարում անձնվեր աշխատանքի համար «Մեր ժամանակների հերոսը» մրցանակը հանձնվել է այն 20 բժշկական կազմակերպությունների բուժաշխատողներին, ովքեր վերջին ամիսների ընթացքում զորուգիշեր անտրտունջ կատարել են իրենց առաքելությունը` ծառայելով ժողովրդին: Մրցանակը հանձնել է կորոնավիրուսը հաղթահարած Պետրոս Պետրոսյանը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի «COVID-19» կլինիկայի ղեկավար Սարգիս Ղազարյանին, ով բժիշկների անունից շնորհակալություն է հայտնել կառավարությանը` կորոնավիրուսի բարդ ժամանակահատվածում աջակցելու, իրենց աշխատանքը բարձր գնահատելու կապակցությամբ:
Նշենք, որ «Մեր ժամանակների հերոսը» մրցանակն ամսեամիս կփոխանցվի 20 բժշկական կենտրոններին` ի նշան մեր երախտագիտության հերոս բուժաշխատողների:
Կարդացեք նաև
Առողջապահության նախարարություն