Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մեգա ստախոսը խոսում էր մեգա նպատակների մասին». Արմեն Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Սեպտեմբեր 22,2020 14:36

«Ընդդիմությունն, իր հիմնական մասով, այնուհանդերձ միավորվելու է, այդ միավորումը լինելու է բնական գործընթաց, դրա հիմքում ընկած չի լինելու միայն մեր կողմից առաջ քաշած՝ «Հայաստանն առանց Նիկոլի» կարգախոսը, այլ լինելու է նաեւ երկրորդ կարգախոսը՝ «Հայաստանը Նիկոլից հետո»,- այսօր «Հայելի մամուլի» ակումբում՝ խոսելով ընդդիմադիր դաշտի համախմբման մասին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Վերջինս, ի դեպ, դեմ է արհեստական միավորումներին:

Արմեն Աշոտյանի կարծիքով, Նիկոլ Փաշինյանը փորձում է տիրանալ նաեւ ընդդիմադիր դաշտին, ինչը այսօր տեսանելի ընդդիմադիրների պարագայում, պարզապես անհնար է: Իսկ ընդդիմադիր ուժերի խնդիրն է, ըստ նրա, ստեղծել հանրային կարեւորության հարցերի օրակարգ, որպեսզի գործընթացները հնարավոր լինի գեներացնել քաղաքականի:

Խոսելով երեկ՝ Հայաստանի անկախության օրը, ՀՀ վարչապետի ներկայացրած Հայաստանի տեսլականի մասին, Արմեն Աշոտյանը դա որակեց «խեղկատակություն», որին այդպես էլ ոչ ոք չհավատաց ու այն դարձավ հումորի առարկա: Դա այդպես է, քանի որ ըստ Արմեն Աշոտյանի, իր իշխանության 2,5 տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանն իր տված ոչ մի լուրջ խոստում կյանքի չի կոչել:

«Մեգա ստախոսը խոսում էր մեգա նպատակների մասին»,- ասաց Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ եթե մարդը կարճաժամկետ խոստումները չի կարողանում իրականության վերածել, ինչպե՞ս հավատալ նրա երկարաժամկետ հատվածի համար տրվող խոստումներին:

Արմեն Աշոտյանը այն կարծիքին է, որ Հայաստանին պետք է տեսլական եւ դա Նիկոլ Փաշինյանն էլ է հասկանում, ու այդ էր պատճառը, որ մտավ այդ դաշտ, բայց տեսլականը բանաձեւելու համար, ՀՀԿ փոխնախագահի կարծիքով, պետք է ունենալ գիտելիքների բավարար պաշար եւ ռազմավարական մտածողություն: Այս երկուսի բացակայությունն էլ պատճառներից մյուսն է, որ ըստ Արմեն Աշոտյանի, երեկ հանրությունը մերժեց «չինական Սթիվ Ջոբս» ներկայացումը, որ իր մոտ միայն խղճահարություն է առաջացրել: Նման տեսլականի հեղինակները, բանախոսի կարծիքով, լինելու են ազգային մտածելակերպով առողջ ուժերը, բայց ինքը չի մերժում դրա իրականացմանը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930