Լրահոս
Օրվա լրահոսը

«Մանդատ դնելու մասը դա չգիտեմ որ լրագրողի, ԶԼՄ-ի հորինվածքն է». Համազասպ Դանիելյան

Սեպտեմբեր 22,2020 14:22

Մամուլում լուրեր էին հրապարակվել, թե «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանն այն պատգամավորներից է, որն ուզում է մանդատը վայր դնել, քանի որ ՍԴ դատավորների ընտրության հարցում անհամաձայնություն է ունեցել:

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս առնչությամբ նա ասաց. «Իմ քայլը» խմբակցությունը այն խմբակցությունն է, որտեղ բոլոր հարցերի շուրջ բանավեճ ծավալվում է: Բացառություն չի եղել ՍԴ դատավորների թե՛ սկզբունքների մակարդակում, թե՛ կոնկրետ թեկնածուների մակարդակում, հանրությունը առիթ է ունեցել հետեւել: Այս մասը ճիշտ է, նորմալ է, հարիր է ժողովրդավարական երկրին, երբ որ խոսքը գնում է իշխող մեծամասնության մասին: Մանդատ դնելու մասը դա չգիտեմ որ լրագրողի, ԶԼՄ-ի հորինվածքն է եւ ես շատ պարզ գիտեմ, թե երբ ու որ պարագայում պատրաստ կլինեմ հետ կանգնել այն հանձնառությունից, որ ստանձնել եմ ու այդ պահը չի եկել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930