Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Երեքշաբթի օրը մի ջնջեք ձեր օրացույցից, ինչպես ես». Ռոբերտ Քոչարյանն իր աջակիցներին հորդորեց գնալ տուն, չկանգնել արևի տակ

Սեպտեմբեր 22,2020 14:11

«Եկել եմ ձեզ շնորհակալություն հայտնելու ձեր ակտիվ աջակցության համար: Դա և′ ուժ է հաղորդում, և′ տոկունություն, և′ ամեն ինչ»,- մինչ դատարան մուտք գործելը, Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատական նիստի մեկնարկից առաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մոտեցավ դատարանի բակում հավաքված աջակիցներին և այսպիսի կոչով դիմեց:

Նա նաև հորդորեց արևի տակ չկանգնել ու չսպասել, այլ գնալ տուն և ասաց. «Այս անիմաստ դատը բավական երկար է տևելու ոչ միայն այսօր, այլև երկար ժամանակ: Ասել եմ՝ իմ օրացույցում երեքշաբթի օրը գոյություն չունի, ջնջված է. չեմ ուզում, որ նաև ձեր օրացույցում նույնը լինի»:

Աջակիցներից մի քանի կանայք գոչեցին՝ գիտենք, պատրաստ ենք մինչև վերջ:

Այնուհետև Ռոբերտ Քոչարյանն ասաց. «Ես կխնդրեմ այստեղ արևի տակ չկանգնել, ուղղակի գնալ տուն: Այս անիմաստ դատը մտել է ռուտինայի մեջ. երկար է տևելու, ձեր երեքշաբթի օրը մի ջնջեք ձեր օրացույցից, զբաղվեք ավելի կարևոր գործերով»:

Աջակիցներն արձագանքեցին՝ մեր երեքշաբթի օր Ձեզ հետ միասին է: Քոչարյանը հորդորեց լավ լինել և հեռացավ:

Լրագրողների հարցին՝ մասնակցելո՞ւ է երեք ընդդիմադիր ուժերի` ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի, «Հայրենիք» կուսակցության՝ հոկտեմբերի 8-ի հանրահավաքին, Ռոբերտ Քոչարյանն այդպես էլ չպատասխանեց:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով. ըստ նախաքննական մարմնի՝ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930