Սան Ֆրանցիսկոյի հայկական դպրոցի ուղղությամբ կրակոցներ են հնչել։ Ինչպես հայտնում է Asbarez-ը, տեղի ոստիկանությունը, որը դպրոցի պատերին ադրբեջանամետ գրաֆիտիի հայտնվելուց հետո խստացրել էր հսկողությունը հայկական դպրոցի նկատմամբ, հայտնել է, որ հանգստյան օրերին դպրոցի ուղղությամբ կրակել են։
Կրակոցից վնասվել է դպրոցի ցուցանակը, տուժածներ չկան։
Նշենք, որ շաբաթներ առաջ դպրոցի կամպուսում հակահայկական գրաֆիտի էր հայտնվել, իսկ անցյալ հինգշաբթի հրդեհվել էր հայկական Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն կից տարածքը։ Կատարվածի կապակցությամբ ընթանում է հետաքննություն։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ