Արմեն Փամբուխչյանը մանդատը վայր է դնում ու գնում է գործադիր:
Այսօր ԱԺ-ում հրաժեշտի խոսքից հետո լրագրողների հետ զրույցում հարցին՝ դուք ԱԺ եկաք կառավարությունից՝ տրանսպորտի փոխնախարար էիք, ինչո՞ւ եկաք, հիմա նորից գնում եք՝ նա պատասխանեց. «7-րդ գումարման ԱԺ ընտրություններից հետո ես որոշում եմ կայացրել տեղափոխվել օրենսդիր, քանի որ նոր կազմավորվող օրենսդիրը հեղափոխական թիմ էր հավաքում ու ես ուզեցել եմ մաս կազմել այդ գործընթացներին: Երկու տարի այստեղ գտնվելուց հետո ես իմ մեջ որոշում եմ կայացրել, որ ավելի արդյունավետ կարող եմ գործադիրում իմ ծառայությունները մատուցել: Քաղաքական թիմը տվել է դրան հավանություն ու ես այժմ մանդատս վայր եմ դրել, տեղափոխվում եմ ԱԻՆ նախարարություն՝ նախարարի տեղակալի պաշտոնում»:
Փամբուխչյանը տեղափոխությունը բացատրեց իր խառնվածքով՝ «Իմ բնույթին, խառնվածքին գործադիրն է ավելի բնորոշ»:
Կարդացեք նաև
ԱԻՆ-ում դժգոհություն կա, որ փրկարարների աշխատավարձը ցածր է, Փամբուխչյանն ասաց, որ 30 տոկոսով բարձրացել է աշխատավարձը ու գործադիրում ամեն ինչ կանեն, որ աշխատավարձերն ավելի բարձրանան:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ