Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Համատարած արձակուրդի համար ո՛չ պետությունը, ո՛չ բանկերը ֆինանսական միջոցներ չունեն». «Ժամանակ»

Սեպտեմբեր 22,2020 13:02

Վարկային արձակուրդների արդյունքում բանկերում ծախսերի ու եկամուտների միջև կարող է առաջանալ որոշակի բացասական ճեղքվածք, որը որոշ բանկերի համար կարող է լրջագույն խնդիրներ ստեղծել։ Այս մասին «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՊՏՀ վիճակագրության ամբիոնի վարիչ, տնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Քթոյանը։

«Վարկային արձակուրդը պայմանագրով նախատեսված վճարումների հետաձգումն է։ Դա մայր գումարի տոկոսավճարի գծով պարտավորությունների որոշակի ժամանակով հետաձգումն է։ Ի՞նչ խնդիրներ է ստեղծում։

Խնդիրներ են ստեղծվում այն առումով, որ վարկերի գծով վճարումները, որոնք հանդիսանում են բանկերի եկամուտները, այս ծավալով չեն ստանա, բայց կշարունակեն ծախսեր կատարել։ Դրա արդյունքում ծախսերի ու եկամուտների միջև կարող է առաջանալ բացասական ճեղքվածք։ Որոշ բանկերի համար սա կարող է լուրջ խնդիր դառնալ, այլ բանկերի համար, որոնք ունեն ռեսուրսներ, խնդիրները կարող են ավելի ուշ ի հայտ գալ»,- ասաց Քթոյանը։

Մեր զրուցակցի տեղեկացմամբ՝ վարկային արձակուրդը պետական բյուջեի վրա լրացուցիչ ծախս է, որին, ըստ Քթոյանի, ՀՀ պետական բյուջեն պատրաստ չէ։ «Համատարած արձակուրդի տրամադրումը հիմա նպատակահարմար չէ։ Եթե հաշվի առնենք նախորդ արձակուրդը, այն ժամանակ համատարած լոքդաուն էր, իսկ հիմա տնտեսության որոշակի ճյուղեր սկսել են աշխատել։ Սա պետական բյուջեի համար անհամարժեք բեռ է հանդիսանալու»,- վստահեցրեց տնտեսագիտության դոցենտ Արմեն Քթոյանը։

«Մենք այսօր այն իրավիճակում ենք, որ պետք է ոչ թե համատարած վարկային արձակուրդ տրամադրել, այլ հասցեական, թիրախային, ոլորտային։ Ինչպես որ կառավարության տնտեսական, սոցիալական միջոցառումներն են մշակվում, այնպես էլ այստեղ պետք է լինի։ Եթե մենք ունենք տնտեսական գործունեության մի ոլորտ, որն իսկապես լուրջ խնդիրների առաջ է կանգնել, չի բացառվում, որ այս ոլորտի համար կարող է սահմանվել վարկային արձակուրդ։

Այսինքն՝ համատարած արձակուրդի համար ո՛չ պետությունը, ո՛չ բանկերը չունեն ֆինանսական միջոցներ, չեն կարող իրենց նման շռայլություն թույլ տալ, բայց հասցեական մոտեցումը կարելի է քննարկել ու առավել խոցելի ոլորտների համար սահմանել վարկային արձակուրդ»,- իր խոսքը եզրափակեց տնտեսագետ Արմեն Քթոյանը։

Քրիստինա ԱՂԱԼԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930