Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչպես է թեստի պատասխանը լինում բացասական, չգիտենք: Մենք կարծես ուսուցիչների հետ մարտի դաշտում լինենք». «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 22,2020 13:10

Ուսուցչուհի Գ. Ա.-ն թեպետ մայիսին եղել է կորոնավիրուսով վարակված, սակայն հիմա էլ ուսուցչական անձնակազմի հետ թեստավորվելով պոլիկլինիկայում, ստացել է կորոնավիրուսի թեստի դրական պատասխան: Որոշել է եւս մեկ անգամ թեստավորվել մասնավոր լաբորատորիայում, եւ այստեղից ստացել է թեստի բացասական պատասխան:

Նրան, սակայն, չի թույլատրվում դպրոց գնալ՝ աշակերտների հետ առկա դասընթաց վարելու: Որպես կոնտակտավոր՝ ստիպված են ինքնամեկուսանալ նաեւ իր հարազատները: Ինչո՞ւ հաշվի չի առնվում երկրորդ՝ ժամանակագրորեն ավելի նոր թեստի պատասխանը, այլ նրան պարտադրում են ինքնամեկուսանալ. այս հարցով դիմեցինք Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի Երեւան քաղաքի մասնաճյուղի տնօրեն Գայանե Գեւորգյանին: Նա, լսելով ուսուցչուհու մասին, նախ ասաց, որ ինքն առավոտից զանգեր է ստացել թե ուսուցչուհուց եւ թե նրա եղբորից, որ փորձել են ահաբեկել իրեն՝ դասի գնալու թույլտվություն ստանալու համար:

«Պոլիկլինիկան նմուշառում է անում, տանում լաբորատորիա, լաբորատորիան հետազոտում է, դրական արդյունքը գրանցվում է ArmMed համակարգում. եւ ամեն առավոտյան մենք համակարգից ստանում ենք դրական պատասխաններն ու սկսում ենք նշված օջախների հետ աշխատել: Դրական արդյունք ունեցողի հետ մենք գործ չունենք, նրան ավտոմատ մեկուսացնում է ArmMed համակարգը, մեր գործն օջախի հետ աշխատանքն է, որ կոնտակտավորները չգնան աշխատանքի, դպրոց, վարակը չտարածվի: Հիմա տիկինն ինձ առավոտից ահաբեկում է. ես իրեն ասել եմ, որ վիրուսը չի կարող Ձեզ մոտ հայտնաբերվել, եթե վարակված չլինեք. դա մարդու մեջ բնությունից չկա: Կարող է թեստի արդյունքը կեղծ բացասական լինել, բայց կեղծ դրական արդյունք անհնար է: Թեստն այնքան զգայուն չէ, որ տա դրական արդյունք. դա ռապիդ թեստ չէ, դա ՊՇՌ թեստ է, եւ եթե տալիս է դրական, ապա Առողջապահության նախարարությունն ընդունում է դրականը: Հիմա այս ուսուցիչը գնացել է Prom-Test լաբորատորիայում թեստավորվել է, պատասխանը եկել է բացասական: Հնարավոր է՝ վատ են նմուշառել կամ որեւէ այլ հանգամանք է եղել, չեմ կարող ասել՝ ինչու է բացասական եկել»,- ասաց Գեւորգյանը:

Նրա խոսքով՝ հիմա ուսուցիչներից շատերն են այդպես անում. «Մենք կարծես ուսուցիչների հետ մարտի դաշտում լինենք. գնում-վճարովի են հանձնում. ինչպես է լինում բացասական, չգիտենք, եւ ասում են՝ գնում ենք դպրոց: Հիմա բոլոր տնօրեններին զգուշացրել ենք, որ նախարարությունը հիմք է ընդունում Առողջապահության նախարարության կողմից կազմակերպված եւ համակարգում գրանցված դրական արդյունքները. այսինքն՝ անկախ նրանից դա մեր ռեֆերենտ լաբորատորիայի արդյունքն է, թե մասնավորի, մենք հիմքն ընդունում ենք դրականները (թե մասնավոր-վճարովի, թե ԱՆ-ի թեստերի պատասխանները մուտքագրվում են ArmMed- խմբ.)»:

Ճշտող հարցին, թե կարո՞ղ է մարդը մի անգամ էլ թեստ հանձնել, եւ եթե ստացվի բացասական պատասխան, ապա հաշվի առնվի դա, թե՞ միանշանակ է Առողջապահության նախարարության դիրքորոշումը՝ հաշվի առնել մարդու՝ տվյալ ժամանակահատվածում արված երկու կամ ավելի թեստերից միայն դրական պատասխանը՝ Գայանե Սահակյանը պատասխանեց. «Միանշանակ՝ այո, դրականն ենք հաշվի առնում, քանի որ մենք նմուշի մեջ փնտրում ենք վարակը. այն կարող ենք եւ չգտնել՝ կեղծ-բացասական պատասխան ստանանք: Բայց եթե գտնվում է, ուրեմն մարդը վարակակիր է»:

Կարմեն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Armen says:

    ԱՄՆ ւմ COVID թեսթից դրական պատասխան ստացած անձը յեթե 14 օր հետո չւնի ջերմւթյւն կամ այլ աԽտանշան նա կարող է ազատ շփվել միջավաիրւմ։ Ամենակարեվորը՝ որ այս անձինՔ դրական թեսթավորման օրվանից մինչեվ 90 օր (3 ամիս) կարիք չւնեն նորից թեթավորվելւ՝ քանի վոր մեծ հավանականւթյամբ նրանց թեսթի պատասխանը կարող է լինել դրական բայց անձը վարակիչ չե։

    Տես:
    https://www.cdc.gov/coronavirus/2019-ncov/if-you-are-sick/end-home-isolation.html

    From US Government CDC website:
    “ Data to date show that a person who has had and recovered from COVID-19 may have low levels of virus in their bodies for up to 3 months after diagnosis. This means that if the person who has recovered from COVID-19 is retested within 3 months of initial infection, they may continue to have a positive test result, even though they are not spreading COVID-19.”

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930