Ազգային անվտանգության ծառայությունն ուսումնասիրում է «Դոսյե» կենտրոնի հրապարակած հոդվածի մեջ առկա փաստերը եւ քրեաիրավական գնահատական է տալու դրանց:
Այդ հոդվածի մեջ շոշափվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անունը: Այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով դրան՝ Իվետա Տոնոյանն ասաց. «ԱԱԾ-ն այն ջանասիրությամբ եւ էնտուզիազմով, որ գաղտնալսումներ է իրականացնում քաղաքական դաշտի ընդդիմախոսների նկատմամբ, եթե նույն էնտուզիազմով զբաղվեր արտաքին վտանգները կանխարգելելու, դրանք բացահայտելու ուղղությամբ, մենք այս առումով բավականին լուրջ քայլ կունենայինք: Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի հետ կապված դիտարկմանը, մարդու անձնագրի պատճենը կարող է լինել ցանկացած մեկի մոտ ու այստեղ որեւէ էքստաօրդինար կամ աշխարհասասան բան պետք չէ փնտրել: Կարծում եմ, այստեղ լուրջ անելիքներ ունեն մեր ԱԱԾ աշխատակիցները, որ փոխարենը ներքին թշնամիների կամ «մտացածին» թշնամիների դեմ պայքարեն, եթե իրենց այդ ներուժն օգտագործեն արտաքին վտանգների, արտաքին հնարավոր մարտահրավերները բացահայտելու, կանխարգելելու ուղղությամբ, կարծում եմ, որ մենք նմանօրինակ խնդիրների թերեւս չեն բախվի»:
ԲՀԿ խմբակցության քարտուղարն էլ հավելեց. «Անուններ չենք ուզում տալ, բայց օգնենք մեր ԱԱԾ-ին եւ հիշեցնենք, որ «Դոսյե» կայքը, ըստ օդում կախված լուրերի, պատկանում է Միխայիլ Խոդորկովսկուն, իսկ մենք գիտենք Միքայել Խոդորկովսկին ռուս ամենաընդդիմադիր գործիչներից է ու առհասարակ այն տեղեկությունը, որը հայտնվում է «Դոսյեում», թե՛ նախկինում, թե՛ այսօր, ինքը ավելի շատ հարցեր է առաջացնում, քան պատասխաններ է տալիս, մեղմ արտահայտվեմ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ