Լրահոս
Օրվա լրահոսը

Վարորդները չեն աշխատում՝ եկամուտը քչացել է. ուսումնական տարին Շիրակի մարզի Սարապատ խոշորացված համայնքի դպրոցականների համար խնդիրներով է սկսվել. «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 22,2020 11:46

Նոր ուսումնական տարին Շիրակի մարզի Սարապատ խոշորացված համայնքի Վարդաղբյուր, Սալուտ, Հարթաշեն բնակավայրերի դպրոցականների համար խնդիրներով է սկսվել:

Այդ երեք բնակավայրերում միայն տարրական դպրոց է գործում: Բարձր դասարանցիներն արդեն 17-18 տարի Մուսայելյանի դպրոց են հաճախում: Փոխադրամիջոցի համար տարիներ շարունակ աշակերների թվի հաշվարկով վճարել է Շիրակի մարզպետարանը՝ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հետ ունեցած պայմանագրային պայմանավորվածությամբ:

«Վարդաղբյուրից մտել են Սալուտ, Սալուտի երեխեքին էլ վերցրել գնացել են Մուսայելյան։ Հետո տեղափոխել են Հարթաշենի երեխեքին։ Գծի ընդհանուր երկարությունը 3 կմ է Վարդաղբյուրից մինչև Սալուտ: Իրենց բերել իջեցրել են, գնացել են 1 կմ էլ Հարթաշենի երեխեքին են բերել Մուսայելյան:Հետո էլ դասերից հետո նույն ձևով երեխեքին ետ են տարել տները: Բայց էս տարի խնդիր է առաջացել: Մարզպետարանը էլ չբդի վճարե էդ գումարը, ամեն աշակերտի հասանելիքը ծնողին կուտան, ծնողն էլ մեքենա բդի գտնի, իրա երեխուն ճամփե դպրոց, իսկ էդ նախկին գազելների շոֆերներն էլ չեն համաձայնե էդ պայմաններով քշեն, ու էլ չեն սպասարկե»,- ՀԺ-ի հետ զրույցում տեղեկացրեց Սարապատի համայնքապետ Արտուշ Մանուկյանը։

Ի՞նչ տարբերություն, մարզպետարանն է վճարում, թե ծնողը, քանի որ գումարը կրկին տրվելու է աշակերտի թվով: ՀԺ-ի հարցին համայնքապետը պատասխանեց՝ մեծ տարբերություն:

«Հմի նոր կարգով յուրաքանչյուր սովորող երթևեկողի համար մարզպետարանը օրական 200 դրամ հատկացում է կատարում, բնակիչն ինքը բդի կարողանա ելք գտնի ու էդ եղանակով երեխաներին տեղափոխեն։ Հիմա նախկին վարորդները էդ չափի գումարով չեն համաձայնում աշխատեն։ Սաղ խնդիրն էդ է: Գազելները ոչ թե գծից են դուրս եկել, այլ չեն աշխատի, քանի որ իրանց եկամուտը քչցել է։ Առաջ իրանց օրականը կկազմեր 7000 դրամ, հմի դառել է 3500, իրանք էլ չենք ուզում էլ աշխատին»,- ասաց համայնքապետը:

Ըստ Շիրակի մարզպետարանից ստացված տեղեկատվության, նախկինում դպրոցը երեխաների տեղափոխման համար ունեցել է բյուջե, այդ գումարը տրամադրել է պետությունը: Դպրոցն էլ գտել է տնտեսվարողին, կնքել պայմանագիրը: Հիմա արդեն յուրաքանչյուր աշակերտի հաշվով 200 դրամ պետությունը ծնողին գումար է հատկացնելու, ծնողն էլ գտնելու է վարորդին, որն իր երեխային կհասցնի դպրոց: Խնդիրը հենց այստեղ է, ծնողները նման գումարով ծառայություն մատուցող վարորդ չեն կարողանում գտնել:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Արմենուհի ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930