Լրահոս
Օրվա լրահոսը

Բազմաբնույթ փորձաքննություն անցկացնելու վերաբերյալ ՀՀ առաջարկությունը հավանության է արժանացել ՌԴ և ԵԱՏՄ մյուս անդամ երկրների փոխվարչապետերի կողմից

Սեպտեմբեր 22,2020 10:40

Սեպտեմբերի 18-ին Եվրասիական Տնտեսական Հանձնաժողովի Խորհրդի նիստում, որին մասնակցում էին ԵԱՏՄ երկրների փոխվարչապետերը, ընդունվել է կարգադրություն ԵԱՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգը (ԻՏՀ) բազմաբնույթ տեխնիկական փորձաքննության ենթարկելու վերաբերյալ։

Բազմաբնույթ փորձաքննություն անցկացնելու վերաբերյալ առաջարկությունը նախապատրաստվել էր ԵՏՀ ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների նախարարության կողմից, նախարար Գեղամ Վարդանյանի գլխավորությամբ: Ավելի վաղ առաջարկությունը համաձայնեցվել էր Միության երկրների հետ, որին նաև սատարել էր ԵՏՀ Կոլեգիան:

Նախաձեռնությունն ուղղված է ինտեգրված տեղեկատվական համակարգի զարգացման ու արդիականացման նոր հնարավոր մոտեցումների մշակմանը:

Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարի առաջին տեղակալ Մ.Վ. Բաբիչը նշել է Նախարար Գ.Լ. Վարդանյանի և ԵՏՀ-ի նախագահ Մ.Վ. Մյասնիկովիչի կողմից դրսևորած կոմպետենտության բարձր աստիճանը ԻՏՀ-ի համալիր տեխնիկական փորձաքննության նախապատրաստական աշխատանքներում:

ԵՏՀ Խորհրդի նիստի ժամանակ իր ելույթում նախարար Գեղամ Վարդանյանը նշել է, որ վերջին տարիներին Միության երկրները և Հանձնաժողովը մեծ ջանք ու էական ծավալի ֆինանսավորում են ներդրել ԻՏՀ-ի զարգացման համար։ Բավականին լուրջ աշխատանք է տարվել համակարգի ստեղծման և զարգացման ուղղությամբ: Սակայն վերջին տարիներին նկատվում է նախագծի զարգացման ընթացքի դանդաղեցում: Հաշվի առնելով արդյունաբերական ՏՏ լուծումների կյանքի շրջափուլը (միջինում 5 տարի)՝ ԻՏՀ-ի զարգացման ու արդիականացման նոր մոտեցումների ձևավորման համար անհրաժեշտ է իրականացնել համակարգի առկա վիճակի բազմաբնույթ փորձաքննություն:

«Նման բարդ և մասշտաբային միջպետական համակարգի փորձաքննության շրջանակում հարկավոր է իրականացնել մի շարք միջոցառումներ՝ տեխնիկական փորձաքննություն, իրավական ակտերի վերլուծություն, ծրագրերի կառավարման նոր մոտեցումների մշակում, ինչպես նաև Միության ռազմավարական այնպիսի ուղղությունների դիտարկում, որոնք որոշում են ԻՏՀ-ի զարգացումը», – նշել է Գեղամ Վարդանյանը:

Ընդունված որոշման համաձայն ԻՏՀ-ի տեխնիկական փորձաքննության անցկացման համար ԵՏՀ-ն կազմակերպում է մրցույթ աշխատանքներն իրականացնողի ընտրության նպատակով: Մասնակցել կարող են կազմակերպություններ Միության բոլոր անդամ երկրներից:

Ինչպես նաև կարգադրության համաձայն նախատեսվում է մինչև 2021 թվականի առաջին եռամսյակի ավարտը Հանձնաժողովի Կոլեգիային ներկայացնել տեղեկատվություն ԻՏՀ-ի տեխնիկական փորձաքննության արդյունքների վերաբերյալ, ներառյալ խորհրդատվական վերլուծություն դրա զարգացման ու արդիականացման վերաբերյալ։ Այնուհետև նախատեսվում է ԵՏՀ Խորհրդին տեղեկացնել աշխատանքների իրականացման արդյունքների մասին:

Հիշեցնենք, որ ԻՏՀ-ն տարածաբաշխված տեղեկատվական համակարգ է, որն ընդհանուր գործընթացների իրականացման համար ապահովում է տեղեկատվական փոխգործունեություն, տեղեկությունների ու էլեկտրոնային փաստաթղթերի միջպետական փոխանակում, ինչպես նաև Միության մարմինների գործունեության իրականացում: Նախագծի ստեղծման գաղափարը արտացոլվել է դեռևս Մաքսային միության Կոմիտեի առ 21 հոկտեմբերի 2009 թվականի որոշման մեջ, այն կոչվում էր Մաքսային միության արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրացված տեղեկատվական համակարգ (ԱՓԱԻՏՀ): Այնուհետև՝ 2010 թվականի նոյեմբերի 19-ին, ընդունվեց ԱՓԱԻՏՀ-ի ստեղծման հայեցակարգը: Հետագայում՝ 2011 թվականի օգոստոսի 16-ին, հաստատվեց ԱՓԱԻՏՀ-ի մշակման տեխնիկական առաջադրանքը: 2014 թվականին Միության վերաբերյալ պայմանագրում սահմանվել է, որ ԱՓԱԻՏՀ-ի գործառույթային հնարավորությունների ընդլայնման հիման վրա Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծման, գործառման ապահովման ու զարգացման ուղղությամբ աշխատանքներ են անցկացվում և պետք է ավտոմատացված լինեն ավելի քան 80 ընդհանուր գործընթացներ Միության լիազորված մարմինների միջև (6 տարվա ընթացքում ավտոմատացվել է միայն 19 ընդհանուր գործընթաց):

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930