Լրահոս
Օրվա լրահոսը

«Զուլալի» ֆիլմի նկարահանումները վերսկսվել են

Սեպտեմբեր 22,2020 10:30

2020 թ.-ի սեպտեմբերի 1-ին Տավուշի մարզի Նավուր գյուղում վերսկսվել են ռեժիսոր Հայկ Օրդյանի «Զուլալի» ֆիլմի՝ համավարակի պատճառով հետաձգված նկարահանումները:

Ֆիլմը նկարահանվում է գրող Նարինե Աբգարյանի «Զուլալի» պատմվածքի հիման վրա: Նկարահանումները տեղի են ունենում Բերդ տարածաշրջանում: Պատահական չէ, որ ռեժիսորը ընտրել է հենց այդ տարածաշրջանը: Այդտեղ է ծնվել և մեծացել Նարինե Աբգարյանը, և ֆիլմում մեծ դեր ունի շամշադինյան միջավայրը:

Հայկ Օրդյանը նույնպես Տավուշից է: Նրան հարազատ է այն մթնոլորտը, որը նկարագրվում է պատմվածքում: «Նրանք իմն են, իմ հերոսներն են: Ուղղակի Նարինեն վերցրել և իր տեղերն է դրել»,- ասել է Օրդյանը:

Ծանոթացեք՝ Արաքսյա Մակարյանն է սահմանապահ Չինարի գյուղից։
Արաքսյան մարմնավորում է փոքրիկ Զուլալիի կերպարը

Սահմանապահ Չինարի գյուղից Արաքսյա Մակարյանը մարմնավորում է փոքրիկ Զուլալիի կերպարը:

Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Հանրային հեռուստաընկերության համաֆինանսավորմամբ նկարահանվող «Զուլալի» ֆիլմի քասթինգին մասնակցած 62 երեխաներից Նազարոսի դերի համար ընտրվել էր Արտյոմ Մելիքյանը։

Նա ծնվել է նույն թաղամասում, որտեղ մեծացել է «Զուլալի» պատմվածքի հեղինակ Նարինե Աբգարյանը:

Տարածաշրջանի բնակիչներից ոմանք նույնպես նկարահանվել են ֆիլմում՝ խաղալով որոշ էպիզոդիկ դերեր:

 Լուսինե ԳՈՒԼՅԱՆ

Լուսանկարները՝ «Զուլալի» կինոնկարի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930