Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արսեն Թորոսյանը պաշտոնանկության եւ այլնի մասին. «Կարծում եք էս ամենաճիշտ տե՞ղն է հարցազրույց տալու համար»

Սեպտեմբեր 21,2020 23:40

Լրագրողները առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից, որ շտապում էր մասնակցել «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությանը, հետաքրքրվեցին՝ արդյոք շարունակելո՞ւ է պաշտոնավարել: «Վաղը կտեսնեք»,-ասաց նախարարը:

Իսկ կո՞ղմ է Կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում կառավարության ու պարետատան միջոցառումների արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի  ստեղծմանը:

Արսեն Թորոսյանը կարճ պատասխանեց՝ ասելով, որ  դեմ չէ: Նախարարը չցանկացավ այլ հարցերի պատասխանել: «Ժողովուրդ կարծում եք էս ամենաճիշտ տե՞ղն է հարցազրույց տալու համար, չեմ կարող, պետք է տեղավորվեմ: Ես վաղը գործի եմ»,-ասաց նախարարը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930