Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արդարացման դատավճիռ՝ լրագրողին ասֆալտին փռողի համար

Սեպտեմբեր 21,2020 22:25

«Լոռի TV» ՍՊ ընկերության տնօրեն, լրագրող Նարինե Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Կեցցե՛ Լոռու մարզի ընդհանուր իրավասության «արդար» դատարանը և դատավոր Սուսաննա Գզոգյանը: Հիշում եք, չէ՞, 2017 թ. ինչպես ինձ «պառկեցրեցին» ասֆալտին: Հանցագործը, ում ես ճանաչել էի նախաքննության մարմնի մոտ, շուրջ մեկ տասնյակ մարդու մեջ՝ «ՇինՊլյուս» ՍՊԸ տնօրեն Տիգրան Նազարյանն էր: Նախաքննության և դատավարության ընթացքում բազում իրարամերժ ցուցմունքներ տվեցին այս անձը և իր ենթակաները, նաև այն անձը, ով շեֆի մեղքը վերցրել էր իր վրա, բայց չկարողացավ ապացուցել, որ ինքն է եղել, ոչ թե շեֆը: Թվում էր, թե «արդարադատություն» իրականացնող դատավոր Գզոգյանը այս գործում ոչ միայն արդարամիտ պիտի լինի, ավելին, նա պիտի պարզապես փաստերն իրար կողքի դներ ու վճիռ կայացներ: Ինչևէ:

Ես այս գործում պարտվեցի, պարտվեցի Հայաստանի Հանրապետությանը, պարտվեցի Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, պարտվեցի հանցագործ Տիգրան Նազարյանին, պարտվեցի, որովհետև իմ երկրի, իմ համայնքի շահերն էի պաշտպանում գիշերով, անձրևի տակ ասֆալտ փռողների դեմ:

Լրագրող ընկերներիս կուղարկեմ այս խայտառակ դատավճիռը, որը կայացվեց հետհեղափոխական Հայաստանում:

 

ԱՐԴԱՐԱՑՄԱՆ ԴԱՏԱՎՃԻՌ՝ ԼՐԱԳՐՈՂԻՆ ԱՍՖԱԼՏԻՆ ՓՌՈՂԻ ՀԱՄԱՐ Կեցցե՛ Լոռու մարզի ընդհանուր իրավասության «արդար» դատարանը և դատավոր...

Posted by Narine Avetisyan on 2020 թ. սեպտեմբերի 21, երկուշաբթի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930