Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծ Այրում, Ճոճկան, Փոքր Այրում գյուղերից վերցված նմուշներում մկնդեղի, նիկելի, կապարի և կադմիումի առկայության հետ կապված կան քաղցկեղածին և ոչ քաղցկեղածին հիվանդությունների ռիսկեր

Սեպտեմբեր 21,2020 20:25

2020 թվականի սեպտեմբերի 16-ին, Չեխական «Առնիկա» հայաստանյան «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» և  «ԷկոԼուր» ՀԿ-ների ներկայացուցիչները իրականացրեցին ՀՀ Լոռու մարզի Մեծ Այրում և Ճոճկան գյուղերի միջնամասում գտնվող «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ին պատկանող «Նահատակ»  պոչամբարի շրջակայքում բնակվող բնակիչներից մեզի,  եղունգների և տնային տնտեսություններում փոշու նմուշառում,  բնակիչների առողջության վրա թափոնների քիմիական աղտոտվածության ազդեցությունը պարզելու նպատակով:

Իրականացվել է նմուշառում մոտ 70 բնակիչներից ՀՀ Լոռու մարզի Ախթալա խոշորացված համայնքի Մեծ Այրում, Ճոճկան, Փոքր Այրում գյուղերից։

Նմուշառումները ուղարկվել են փորձաքննության Չեխիայի Հանրապետությունում առողջապահության ինստիտուտի հավատարմագրված լաբորատորիա։

2018-2019 թվականին այդ տարածքում  հետազոտվել են հողի, մրգի, բանջարեղենի և մազերի նմուշները:
Վերլուծությունների արդյունքները հաստատել են նմուշներում ծանր մետաղների և թունավոր տարրերի նորմայի գերազանցումներ:
Վերցված նմուշներում մկնդեղի, նիկելի, կապարի և կադմիումի առկայության հետ կապված կան քաղցկեղածին և ոչ քաղցկեղածին հիվանդությունների ռիսկեր:

Նմուշառման ընթացքում բնակիչները իրենց մտահոգությունն էին հայտնում «Նահատակի» պոչամբարի  ռեկուլտիվացման գործընթացի շարունակական  ձգձգման  վերաբերյալ ու իրենց խոսքում նշում, որ գրեթե բոլորը, ովքեր ապրում են այդ տարածքում ունեն առողջական խնդիրներ, որոնցից առավել տարածված են, սիրտ-անոթային, շնչառական, ստամոքսային, հիվանդությունները,  քրոնիկ  գլխացավերը, հոգնացությունը, ալերգիկ դրսևորումները, վերջին երեքից ըստ բնակիչների  հաճախ բողոքում են երեխաները։

Փորձաքննության արդյունքները հայտնի կդառնան 2020 թվականի նոյեմբեր ամսին և կներկայացվեն հանրությանը։

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930