Հայաստանի Հանրապետության Անկախության եւ Խաղաղության միջազգային օրը՝ սեպտեմբերի 21-ին, Բիբլոսում տեղակայված ՅՈՒՆԵՍԿՕ-ի հումանիտար գիտությունների Միջազգային կենտրոնում Լիբանանի եւ Հայաստանի պետական օրհներգերով մեկնարկեց միջմշակութային երկխոսությանն ու համերաշխությանը նվիրված միջոցառումը, որը կազմակերպված է Լիբանանի Մշակույթի նախարարության, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հումանիտար գիտությունների Միջազգային կենտրոնի եւ մի շարք հասարակական կազմակերպությունների հետ համատեղ։
Բացման խոսքում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը մասնավորապես կարեւորեց հայ-լիբանանյան բարեկամական սերտ կապերը, պատմական ու քաղաքակրթական առնչումները, ինչպես նաեւ մեր ժողովուրդների նվիրածությունն ու հավատարմությունը խաղաղության, համերաշխության, միջմշակութային երկխոսության եւ հանդուրժողականության համամարդկային արժեքներին։
Երկօրյա այս միջոցառումը, որի մեկնարկը հեռարձակվում էր լիբանանյան մի շարք հեռուստատեսային ալիքներով, կեզրափակվի համերգային ծրագրով, որի ընթացքում առցանց կցուցադրվեն ու կհնչեն Հայաստանի փոքրիկ երգիչների, Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ հայաստանյան այլ մշակութային գործիչների եւ կոլեկտիվների կատարումները՝ Հայաստանի Ազգային տոնի առիթով։
ՀՀ ԱԳՆ
Հայաստանի Հանրապետության Անկախության եւ Խաղաղության միջազգային օրը՝ սեպտեմբերի 21-ին, Բիբլոսում տեղակայված ՅՈՒՆԵՍԿՕ-ի...
Posted by Լիբանանում Հայաստանի դեսպանություն Embassy of Armenia to Lebanon on 2020 թ. սեպտեմբերի 21, երկուշաբթի