Լրահոս
Օրվա լրահոսը

Վաշինգտոնի քաղաքապետը սեպտեմբերի 21-ը Վաշինգտոնում հռչակել է որպես «Հայաստանի Անկախության օր»

Սեպտեմբեր 21,2020 18:40

Վաշինգտոնի քաղաքապետ Մյուրիել Բաուզերը սեպտեմբերի 21֊ը Վաշինգտոնում հռչակել է որպես «Հայաստանի Անկախության օր», այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանը:

 

Հռչակագիր

Սեպտեմբեր 21, 2020

Հաշվի առնելով, որ այսօր, Հայաստանի Հանրապետությունը նշում է Անկախության օրը և այս տարին նաև նշանավորվում է Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100-ամյակը, և

հաշվի առնելով, որ Միացյալ Նահանգները Հայաստանի հետ ունի համաձայնագրեր, որոնք առնչվում են առևտրային ներդրումներին, ամրապնդում ժողովրդավարական հաստատությունները և խթանում կայուն և ներառական տնտեսական աճը, և

հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության դեսպանությունը տեղակայված է Վաշինգտոնում և աջակցում է մշակութային բազմազանությանն ու Վաշինգտոնի հանրային դպրոցների Դեսպանընկալության ծրագրի միջոցով մեր ուսանողների կրթական հարստացմանը, և

հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է ամրապնդել մեր երկու երկրների միջև գործընկերությունը՝ հարաբերություններն առավել զարգացնելու և բարի կամք հաստատելու համար,

շնորհավորում եմ Հայաստանի դեսպանությանն Անկախության տոնի տոնակատարության առթիվ և ակնկալում Ձեր շարունակական համագործակցությունը Վաշինգտոնի հետ։

Այսպիսով, ես՝ Վաշինգտոնի քաղաքապետս, 2020թ. սեպտեմբերի 21-ը Վաշինգտոնում հայտարարում եմ որպես «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ»:

Վաշինգտոնի քաղաքապետ Մյուրիել Բաուզերը սեպտեմբերի 21֊ը Վաշինգտոնում հռչակել է որպես «Հայաստանի Անկախության...

Posted by Anna A. Naghdalyan on 2020 թ. սեպտեմբերի 21, երկուշաբթի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930