Եռաբլուրում լրագրողների հետ զրույցի ընթացքում Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը չցանկացավ խոսել տավուշյան դեպքերի մասին։
«Երբևիցե նախորդ իշխանությունների ժամանակ Ղարաբաղի հարցում Հայաստանը չի եղել հակամարտող կողմ։ Հայաստանը եղել է միջնորդ բանակցություններին, Հայաստանը եղել է Արցախի Հանրապետության բնակչության և բանակցությունների երաշխավոր, բայց նոր իշխանությունները Հայաստանի Հանրապետությունը ներքաշել են հակամարտության մեջ։ Եթե հիշում եք՝ ես դեռևս երկու տարի առաջ եմ այդ մասին խոսել: Իսկ տավուշյան դեպքերից հետո կարող ենք ֆիքսել, հաստատել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքական իշխանությունը Հայաստանը ներքաշել է պատերազմական իրավիճակի մեջ, որը շատ վտանգավոր է»,- ասաց նա։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Արցախում կան անձինք, որոնք դավադրությունների միջոցով ցանկանում են պատերազմ հրահրել ու հողեր հանձնել, նա ասաց․ «Ով հայտարարել է, ես համոզված եմ, որ դավադիրն ինքն է այս երկրի հանդեպ։ Եվ ժամանակները ցույց կտան, որ համար մեկ դավադիրը այդ հայտարարությունը անողն է»։
Իսկ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարությունը, թե բանակցություններ չեն լինելու, ըստ նրա, շատ վտանգավոր հայտարարություն է․ «Չի կարելին վերաբերվում է և՛ Հայաստանի, և՛ Արցախի քաղաքական ղեկավարներին, որ Արցախը Հայաստան է և վերջ, դա շատ վտանգավոր է։ Արցախը երկրորդ հայկական հանրապետությունն է։ Երբ որ Արցախի Հանրապետության հարցը քաղաքականապես, միջազգայնորեն կճանաչվի Արցախում և Հայաստանում ապրող ողջ հայությունը թո՛ղ որոշի՝ ունենալ մեկ Արմենիա՝ երկու հայկական հանրապետություն, թե մեկ Արմենիա ընդհանրապես մեկ դրոշով։ Դրանք շատ վտանգավոր հայտարարություններ են»։
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ