«Պետք չէ Նիկոլ Փաշինյանը սպասի, որ բողոքի ալիքները բարձրանան»,- Եռաբլուրում լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը։
Նրա կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը պետք է կամավոր հեռանա․ «Մտածող իշխանություն է պետք»։
Սակայն Վիտալի Բալասանյանը հրաժարվեց անուններ տալ, թե ով պետք է լինի հաջորդ իշխանությունը. «Իհարկե՛, մտահոգված եմ Հայաստանի Հանրապետությունով։ Ես ավելի քան, կարող եմ ասել, այդ իրավունքը վաստակել եմ»։
Վիտալի Բալասանյանը կարծում է, որ Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը ներքին և արտաքին քաղաքականության ոլորտում շատ վտանգավոր քաղաքականություն են վարում․ «Վերաբերում է Հայաստանի Հանրապետության ներքին սոցիալական, կորոնավիրուսի պայմաններում բոլոր ձախողումներին՝ կրթություն, եկեղեցի, անվտանգություն, Ղարաբաղի հարց։ Դրական որևէ մոտեցում չեմ տեսնում, այս իշխանությունները չկարողացան այն, ինչ խոստացան մեր ժողովրդին։ Պետք է այս իշխանությունները հեռանան»։
Կարդացեք նաև
Վիտալի Բալասանյանը անդրադարձավ նաև «Դոսյե» («Досье») կենտրոնի հրապարակմանը․ «Ռուսաստանի Դաշնությունը մեր ռազմավարական դաշնակիցն է։ Իսկ «Դոսյե»-ն, եթե իմանաք աղբյուրն ինչ աղբյուր է, ես համոզված եմ, որ ավելի քան 3 միլիոն և ավելի կարելի է նույն ցուցակում ընդգրկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, որ բոլորը Ռուսաստանի Դաշնության «լրտեսներն» են, չակերտներում եմ ասում։ Մեր համերկրացիները հարյուր հազարներով Ռուսաստանում աշխատում են, ասենք՝ 6-8 ամիս աշխատում են այնտեղ, 4 ամիս գտնվում են Հայաստանի Հանրապետությունում։ Կարո՞ղ ենք ասել, որ այդ մարդիկ լրտեսություն են անում»։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ