Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բարձր է գնահատել այն հանգամանքը, որ Վրաստանի կառավարությունը թույլ չի տվել Վրաստանի տարածքով Ռուսաստանից և Սերբիայից ռազմական բեռների տարանցումը Հայաստան։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, փոխանցում է «Գրուզիա օնլայն»-ը։
«Մենք, ի դեմս Վրաստանի, տեսնում ենք հուսալի գործընկերոջ և բարեկամի։ Վրաստանն իրեն դրսևորել է որպես շատ հուսալի գործընկեր։ Ուզում ենք շնորհակալություն հայտնել Վրաստանի կառավարությանը այդ կապակցությամբ»,- ասել է Ալիևը և հավելել, որ մոտ ժամանակներս Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը կայցելի Վրաստան։
«Մոտ ժամանակներս մեր արտգործնախարարը պաշտոնական այցով կլինի Վրաստանում։ Դա նրա առաջին այցն է այդ պաշտոնում։ Նախապատրաստվում է այցի ծրագիրը, քննարկելու շատ հարցեր կան»,- ասել է Ալիևը։
Հիշեցնենք, որ լրատվամիջոցներում լուրեր էին շրջանառվում այն մասին, որ Վրաստանի տարածքով սերբական զենք է մատակարարվելու Հայաստան։
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ