Լրահոս
Օրվա լրահոսը

Կարող է մեկը դրսից հատուկ նպատակով ասել՝ Ղարաբաղը ծախել են եւ Հայաստանում փոթորիկներ կբարձրանան. Նիկոլ Փաշինյան

Սեպտեմբեր 21,2020 16:26

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Մատենադարանում, կառավարության անդամներին, ուսանողներին եւ աշակերտներին
ներկայացնելով մինչեւ 2050 թվականի ռազմավարությունն` ասաց, որ այսօր Հայաստանի նկատմամբ տարվում է տեղեկատվական պատերազմ, այդ թվում՝ Հայաստանի ներսում գտնվող հիմա արդեն հայտնի շրջանակների միջոցով: Նրա խոսքով. «Այսօր մեր հանրությունը շատ խոցելի է, կարող է մեկը դրսից հատուկ նպատակով ասել՝ Ղարաբաղը ծախել են, մեկը օտար երկրից, հավաստի աղբյուրից եւ Հայաստանում փոթորիկներ կբարձրանան»:

Անդրադառնալով ռազմավարության տեսլականին, պարոն Փաշինյանն ասաց, որ ռազմավարության մեգանպատակներից մեկը մեծ հայրենադարձությունը եւ ինտեգրումն է. «Սա մենք հասկանում ենք այսպես՝ ապահովել ավելի ու ավելի մեծ թվով հայերի կապվածությունը Հայաստանի հետ, որը կարտահայտվի ՀՀ քաղաքացիություն, ՀՀ-ում անշարժ գույք, բիզնես ունենալով, ՀՀ-ում կրթություն ստանալով»:

Վարչապետը ռազմավարության մեգանպատակներից համարեց նաեւ մաքուր եւ կանաչ Հայաստանի ապահովումը. «Ապահովել շրջակա միջավայրի համատարած զանգվածային պահպանությունն ու առողջացումը՝ բնական պաշարների սահմանափակ եւ պատասխանատու օգտագործումն ու ամբարումը՝ ի շահ հետագա սերունդների: Սա չի նշանակում, որ ՀՀ-ում հանքարդյունաբերություն չպետք է լինի: Սա նշանակում է, որ ՀՀ-ում լինելու է բարձր ստանդարտի հանքարդյունաբերություն: Այսօր ճգնաժամի պատճառով զբոսաշրջությունը գրեթե զրոյի է հավասարվել եւ եթե չունենայինք հանքարդյունաբերությունը, շատ խորը կոլապսի մեջ կլինեինք»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930