Անկախության տոնի առիթով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով պատվավոր զինվորական կոչումներ, դիվանագետական դասային աստիճաններ եւ բարձրագույն պարգեւներ շնորհվեցին մի շարք անձանց: Սեպտեմբերի 21-ին ՀՀ նախագահի նստավայրում կայացավ պարգեւատրման արարողությունը:
Ի թիվս այլոց, Բաբկեն Ղարիբյանը պարգեւատրվեց Արիության մեդալով, Արտավազդ Վանյանը՝ Հայրենիքին մատուցած ծառայությունների համար՝ Երկրորդ աստիճանի մեդալով, Դավիթ Պետրոսյանը եւ այլք նույնպես պարգեւատրվեցին՝ Հայրենիքին մատուցած ծառայությունների համար Երկրորդ աստիճանի մեդալով: Մարտական ծառայության մեդալով պարգեւատրվեցին Արթուր Հասրաթյանը, Շիրազ Խաչատրյանը, Սամվել Սարգսյանը, Արթուր Արմենակյանը եւ ուրիշներ:
Արամ Ղազարյանը հետմահու պարգեւատրվեց Մարտական ծառայության մեդալով: Այլ զինվորականներ նույնպես պարգեւատրվեցին Մարտական ծառայության մեդալով:
Պարգեւատրվածների թվում էր Վերաքննիչ դատարանի նախագահ Հովսեփ Բեդեւյանը, նա պարգեւատրվեց Մխիթար Գոշի մեդալով: Նույն մեդալով պարգեւատրվեց նաեւ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի տնօրեն Արման Հովակիմյանը: Առողջապահական համակարգի այլ ներկայացուցիչներ եւս պարգեւատրվեցին: Որոշ անձանց Անանիա Շիրակացու մեդալ շնորհվեց, նրանց թվում էր «Արագած» ՍՊԸ տնօրեն Հովհաննես Ղարիբյանը:
Կարդացեք նաև
Հետմահու «Մովսես Խորենացի» մեդալով պարգեւատրվեց հուշարձանագետ Սամվել Կարապետյանը: Նույն մեդալով պարգեւատրվեցին նաեւ գրականագետ, թարգմանիչ Ալբերտ Մուշեղյանը, կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը, գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ