Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Անկախ Հայաստանի ապագան մաքուր, կանաչ շրջակա միջավայրն է». Հայկ Հարությունյան

Սեպտեմբեր 21,2020 16:15

Այսօր «Էլեկտրամոբիլները Հայաստանում» նախաձեռնող խումբը եւ «Plug.am էլեկտրական մեքենաների խթանումը Հայաստանում» ծրագիրը առաջին անգամ կազմակերպեցին դեպի Գառնի էլեկտրական տրանսպորտի շքերթ՝ նվիրված Հայաստանի Անկախության տոնին:

«Մենք մի քանի ակտիվիստներով որոշեցինք Հայաստանի Անկախության օրը նշել այսպես՝ մեր էլեկտրամոբիլներով հավաքվել եւ մարդկանց ցույց տալ, որ էլեկտրամոբիլը ժամանակակից է եւ վախենալու չէ: Մենք արդեն տեւական ժամանակ էլեկտրամոբիլ ենք վարում եւ հորդորում ենք հանրությանը հետեւել մեր օրինակին, քանի որ էլեկտրամոբիլը բոլորիս ապագան է: Այն զրո արտանետում ունի, էկոլոգիապես մաքուր ու անաղմուկ է եւ շահագործման տեսակետից մատչելի փոխադրամիջոց է: Այս չափորոշիչները Հայաստանի, մասնավորապես, Երեւանի համար անչափ կարեւոր են եւ խնդրի լուծման, թերեւս, միակ օրինակն են»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց MG Motor ընկերության մարքեթինգի պատասխանատու Հայկ Հարությունյանը, որը միշտ ունեցել է ավտոմեքենա եւ մոտ 1,5 տարի առաջ անցնելով էլեկտրամոբիլի՝ այլեւս իրեն չի պատկերացնում ներքին այրման շարժիչով մեքենայի ղեկին: «Էլեկտրամոբիլն իր հարմարավետությամբ, գաղափարով, հնարավորություններով միանգամայն այլ փորձառություն է»,- վստահեցնում է նա եւ ասում, որ մեկ լիցքավորումով հնարավոր է հաղթահարել մինչեւ 500 կմ՝ նայած, թե ինչ մեքենա է:

Հայկ Հարությունյանը ցավով նշեց, որ այսօր ամբողջ Հայաստանում կա էլեկտրամոբիլի լիցքավորման մոտ 15 կետ, ինչը շատ քիչ է եւ իր ունեցած տեղեկություններով՝ կառավարությունը դրանց թիվն ավելացնելու համար համապատասխան քայլեր չի ձեռնարկում: «Բայց կառավարությունը մի լավ քայլ արեց՝ ազատեց մաքսազերծումից, ԱԱՀ-ից»,-տեղեկացրեց մեր զրուցակիցը,- Ուրիշ առավելություն չկա: Մինչդեռ այլ երկրներում եթե էլեկտրամոբիլ ես գնում, պետությունը սուբսիդավորում է ընդհուպ մինչեւ 15-20 %»,-ասաց Հայկ Հարությունյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930