«Եթե մենք տիրապետենք այնպիսի գիտելիքների, որ կոչվում է ռազմական օպերատիվ արվեստ, ուրիշ կերպ կարող ենք բանակը կառուցել»,-ասում է գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը։ Սեպտեմբերի 21-ը առիթ է խոսելու Անկախության և պատերազմական իրավիճակում բանակաշինության դժվարին ճանապարհի մասին։
«Շուշիի ազատագրման օրը զորակոչ էինք անում, ծիծաղում էին մեզ վրա, մեկ ուրիշն էլ պայքարում էր, ասում էր՝ ինչի եք սովետական բանակի կառույցներում ընդգրկում երիտասարդներին: Բայց բանաստեղծից մինչև ռազմագետ այդ հնոցում թրծվեցին»,-ասում է գեներալ-մայորը։
Նրա կարծիքով՝ անկախության իրական գինը կարող է հասկանալ միայն այն հայը, որը ճանաչում է հերոսներին․
«Մենք արդեն չորրորդ սերունդն ենք փոխում, որ բանակ է գնում։
Կարդացեք նաև
Նոր զորք ու նոր սերունդ է հիմա, և պիտի զինված լինի ոչ միայն ազգային մշակույթով, այլ ակռազմահայրենասիրությամբ։ Երբեմն էդ բառը չեն սիրում, ասում են՝ ռազմագիտություն․․ բայց ոչ ռազմահայրենասիրություն, հայրենիքը սիրել՝ նշանակում է հային սիրել․ հայը իր հերոսներին պիտի ճանաչի ու սիրի, իմանա, որ նրանք յուրաքանչյուր զոհի հետ մահացել են ու միայն իրենց համար չեն ապրում»։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: