Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն, իմանալով, որ տարվում են նկարահանման աշխատանքներ՝ ասել է, որ պետք չէ

Սեպտեմբեր 21,2020 15:16

Սեպտեմբերի 20-ին լրացել է Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի քահանայական ձեռնադրության 25 և Տավուշի թեմի առաջնորդության 5 ամյակը:

Այդ առիթով Տավուշի թեմի լրատվական մեդիայի անդամները, պատասխանատու Լիդյա Մանթաշյանի նախաձեռնությամբ, նկարահանել են ֆիլմ՝ Սրբազանի կյանքի ու անցած ուղու մասին:

Նկարահանումները սկսվել են օգոստոսի 26-ին, հետո մի պահ դադարեցվել են: Սրբազանը, իմանալով, որ տարվում են նկարահանման աշխատանքներ՝ ասել է, որ պետք չէ, կամ գոնե միայն Տավուշում անցկացրած հինգ տարիների մասին պատմեն, ոչ թե ամբողջ կյանքի:

Նկարահանումները եղել են տարբեր վայրերում՝ Չինարիում, Դիլիջանում, Սևանում, Եռաբլուրում, Արտաշատում, դիրքերին մոտ հատվածներում:

Տավուշի թեմի լրատվական բաժնի պատասխանատու Լիդյա Մանթաշյանը մեր զրույցում ասաց.

-Ընդհանրապես, երբ խոսում ես անծանոթ մարդու հետ, փորձում ես զգույշ լինել և ճիշտ բառեր ընտրել՝ դիստանցիա պահելով: Ֆիլմի նկարահանմանը մասնակցած մարդկանց մեծ մասին մենք չէինք ճանաչում, բայց բոլորը մեզ հետ զրուցելիս ազատ էին, հանգիստ, սիրով էին մոտենում այն աշխատանքին, որը մենք ենք կատարում: Պատճառը երևի այն է, որ մեզ միավորում էր Սրբազանը: Վերջում, երբ Բագրատ եպիսկոպոսը դիտեց ֆիլմը, ուրախ էր, միևնույն ժամանակ շատ հուզված: Նկատել էր, որ ֆիլմը նկարահանել ենք սիրով, այլ ոչ թե որպես պարտավորվածություն կամ աշխատանք:

Բագրատ Սրբազանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ֆիլմին և գրել.

«Այո՛, Տիրոջ ողորմությամբ. ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է…

Տվել եմ այնքան, որքան կարողացել եմ…այս ճանապարհին նաև մարդկայնորեն հիասթափեցրել և սխալվել եմ, սակայն ցանկացել եմ մնալ մեր Տիրոջ Լույսի ճանապարհորդը, որքան հնարավոր է…Չեմ ձգտել սիրվել, այլ փորձել եմ և փորձում եմ սիրել, անշուշտ, միշտ տկար և պակասավոր գտնվելով… Առաքելությանս մեծագույն ՆՎԵՐԸ մարդն է՝ Աստվածային ստեղծագործությունը, Աստծո պատկերը և նմանության տեսիլքը… Այո՛ և երիցս այո՛, ՇՌԱՅԼՈՒԹՅՈՒՆ Է ԱՊՐԵԼ ԵՎ ՉՍԻՐԵԼ ՄԻՄՅԱՆՑ…

Խոնարհաբար շնորհակալ եմ ֆիլմի բոլոր հերոսներին՝ հոգևորական և աշխարհական, զինվորական և շինարար, մեծին և փոքրին՝ ձեր ազնվությամբ՝ ինձ կողքից տեսա և չճանաչեցի…»:

https://www.facebook.com/tahuys/videos/2390316957942560/UzpfSTU2MDAzNDQ2NzoxMDE1ODg0NDAyNTQyOTQ2OA/?__xts__[0]=68.ARBh3W0wtqevC81ne3Ov03usnYW4OOCBgoeTNabwKthAJhdGWMwGeMNdqgFHPrlifbSto3ATyLVadmzCJ8eA117tRyUU6oUOTkuU41nhSDWo6vP_5WCMOWuqvBwSGgMVgeZ_uT9o-_MHnTmo4M5sql9I6EorF2Fa_7tFSBsKBs-uRdVbOA1bLOoS7ZulhqQLY2F03OP_U1d7PGFXb39gXuBKnUhsal_FGvkBj7nHk0AlSJOv0_nL70aoU-j62KPwtUmrSRaXOw22k76JmbjYllzWoddJKHYYr8I5xyao040XjCtbQgqgY1RXtyeBBN2Z5E1JgjCnQrQ9Dlit45NqRVXx64mK0dE9&__tn__=-R

Լուսինե ԳՈՒԼՅԱՆ

Լուսանկարը՝ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930