Ադրբեջանական բանակը Թովուզի ուղղությամբ մեկ զոհ ունի, հաղորդում է Trend գործակալությունը՝ մեջբերելով Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ Թովուզի ուղղությամբ հրադադարի խախտման արդյունքում զոհվել է ադրբեջանական բանակի զինծառայող Մամեդով Էլշան Ալիօղլուն։
Ինչպես արդեն հաղորդել ենք, հայկական կողմը տեղեկություն չունի հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանցի զինծառայողի մահվան մասին:
«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ հայ-ադրբեջանական սահմանին ռիսկերի նվազեցման մեխանիզմների բացակայությունն անընդունելի է և նպաստում է լարվածությանը։ Ինչ վերաբերում է զոհին՝ նման ինֆորմացիա չունենք», – Aysor.am-ին ասել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ