Լրահոս
Օրվա լրահոսը

Առողջապահության բնագավառի մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են պետական պարգևներով

Սեպտեմբեր 21,2020 14:12

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի կանխարգելման, վերահսկման և բուժման աշխատանքների կազմակերպման և համակարգման գործում ներդրած ավանդի համար առողջապահության բնագավառի մի խումբ աշխատակիցների պարգևատրել.

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով՝
Արտավազդ Վրույրի ՎԱՆՅԱՆԻՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնակատար

Մխիթար Հերացու մեդալով՝
Արման Համլետի ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության տնօրեն

Սարգիս Ֆյոդորի ՂԱԶԱՐՅԱՆԻՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության «COVID-19» կլինիկայի ղեկավար

Գրիգոր Կամոյի ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԻՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության շտապ օգնության և վերակենդանացման բաժանմունքի վարիչ

Հայկ Ռազմիկի ԱՆՏՈՆՅԱՆԻՆ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի ինֆեկցիոն մասնաճյուղի կլինիկայի ղեկավար

Լուսինե Միքայելի ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻՆ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի թերապևտիկ բաժանմունքի ղեկավար

Լիլիթ Արժանիկի ՄՈՒՍԵՅԱՆԻՆ «Առողջ կյանքի ուղի» բարեգործա-կան հասարակական կազմակեր-պության «Ավագ» բժշկական կենտ-րոնի անես¬թեզիոլոգիայի և ինտեն-սիվ թերա¬պիայի բաժանմունքի վարիչ

Արման Արայի ԲԱԲԼՈՅԱՆԻՆ «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն

Միքայել Վլադիմիրի ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ «Էրեբունի» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության գոր-ծադիր տնօրեն

Ասատուր Մարատի ԱՍԱՏՐՅԱՆԻՆ «Աստղիկ» բժշկական կենտրոնի տնօրեն

Վահե Միքայելի ԳՅՈՒԼԽԱՍՅԱՆԻՆ Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի օպերատիվ գինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ

Անահիտ Վահանի ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի վերակենդանացման և անեսթեզիոլոգիայի բաժանմունքի վարիչ:

2020-09-19

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930