«Ես պատերազմի վտանգ տեսել եմ 90 թվականից մինչև այսօր, այսօր էլ եմ տեսնում»,- Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Երկրապահ կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանը։
Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե Հայաստանի ղեկավարությունը «փաստացի խախտել է բանակցային գործընթացը». «Քանի որ նրանց անհեթեթ հայտարարությունները, սադրիչ քայլերը անիմաստ են դարձնում բանակցությունները»` Սասուն Միքայելյանն ասաց․ «Երբևիցե լսե՞լ եք Ադրբեջանի ղեկավարը մի բանակցության մասին բան խոսի։ Այսինքն՝ ինչո՞վ է տապալվել։ Ե՞րբ է սկսվել, որ տապալվել է։ Նման բան եղե՞լ է, դուք լսե՞լ եք։ Ես միշտ ասել եմ իր քարտուղարուհու չափանիշներով մարդ է … չի էլ ասել, որ պետք է գնանք բանակցության։ Իրենք ասում են՝ լրիվ մերն է։ Մենք էլ պետք է պատրաստ լինենք, որ լրիվի դեմն առնենք, որ մենք էլ գիտակցում ենք, որ լրիվը մերն է, իրենցը չի»։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ