ԱՀ նախագահի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 29-րդ տարեդարձի առթիվ
Շնորհավորում եմ հայ ժողովրդի պետական և ազգային կարևորագույն տոնի՝ Անկախության օրվա առթիվ:
Այսօր տոնում ենք Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձը, տոնում ենք ազգովի՝ որպես անբաժանելի մի մարմին և անսասան մի ուժ, լեցուն սեփական ճակատագիրը կերտողի հաստատակամությամբ ու վճռականությամբ, խիզախ ու աննկուն: Տոնում ենք՝ որպես ժողովրդավարության, մարդասիրության ու համամարդկային արժեքների հաղթանակ:
Այս բոլոր տարիների ընթացքում մենք բազմիցս ապացուցել ենք, որ տերն ենք մեր բազմադարյա պատմության և գալիք սերունդների ապագայի, հանուն ազատության մղած պայքարի և այդ պայքարում տարած փառավոր հաղթանակի: Տերն ենք և պատասխանատուն:
Կարդացեք նաև
Ուրեմն, եկեք միասին կառուցենք, շենացնենք ու զորացնենք մայր Հայաստանը, որը պապենական տուն է և օջախ յուրաքանչյուր հայի համար, աշխարհի որ ծայրում էլ նա լինի: Բոլորիս պարտքն է՝ անել ամեն ինչ, որպեսզի միշտ խաղաղություն ու բարօրություն տիրի մեր օջախներում և Հայրենիքում:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմ