Երկրապահ կամավորների միության նախագահ Սասուն Միքայելյանը սեպտեմբերի 21-ին այցելել էր Եռաբլուր զինվորական պանթեոն՝ Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի առթիվ։
Լրագրողների հետ զրույցում նա անդրադարձավ աշխարհազորի ստեղծման գաղափարին։ Նրա խոսքերով՝ աշխարհազորը ԵԿՄ-ին չի խանգարի, ԵԿՄ-ն էլ աշխարհազորին չի խանգարի․ «Ես կողմ եմ աշխարհազորի ձևավորմանը, բայց մեծ քանակությամբ։ Երկրապահը կա, երկրապահ։ Այսօր եթե վերցնենք առաջին, իսկ հրահանգի դեպքում 10 հազար մարդ, գոնե 8 հազար մարդ զորավարժությունների ժամանակ մենք դուրս ենք եկել, չէ՞։ Պատրաստի կառույց է, աշխարհազորին չխանգարող, թո՛ղ աշխարհազորը ձևավորվի, ես կողմ եմ աշխարհազորին, բայց թո՛ղ նորմալ ձևավորվի։ Հետագայում խնդիրներ կլինեն, ինչ կլինեն, չգիտեմ, բայց այսօր կա ԵԿՄ-ն՝ որպես հասարակական կազմակերպություն։ Եվ ես շուտով հրաման եմ տալու, որ Երկրապահը, մենք գիտենք ինքնամաքրման ենք գնացել, հեսա բացելու եմ երկրապահը։ Այսինքն՝ պատերազմող մարդիկ աշխարհազոր կլինի, երկրապահ կլինի չի խանգարի։ Եթե հետագայում լուրջ աշխարհազոր ձևավորվի Երկրապահի անունը թո՛ղ մոռանան բոլորը, որ հանկարծ Երկրապահի անունը կփոխվի, որովհետև դա ստեղծել է Վազգեն Սարգսյանը, դա անջնջելի է։ Իսկ կից աշխարհազորին կարող է հետագայում լինել»։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ