«Անկախությունը մարդու հոգուց է սկսվում, ոչ միայն սահմանից»,- սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
Լրագրողները խնդրեցին նրան անդրադառնալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե Հայաստանի ղեկավարությունը «փաստացի խախտել է բանակցային գործընթացը»: «Քանի որ նրանց անհեթեթ հայտարարությունները, սադրիչ քայլերը անիմաստ են դարձնում բանակցությունները»,- մասնավորապես ասել էր Ալիեւը:
Դավիթ Տոնոյանը արձագանքեց․ «Դա բա ինքն իրեն հո՞ չի մեղադրելո՞ւ։ Իրականության մեջ ինքն իրեն պետք է մեղադրի, մեղադրում է հայկական կողմին»։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ