Ռուսաստանում ընթանում են «Կովկաս 2020» ռազմավարական զորավարժությունները, որոնց մասնակցում է ավելի քան 80 հազար մարդ։ Զորավարժությունները մեկնարկել են Ռուսաստանի հարավային հրաձգային փորձադաշտերում, տեղեկացնում են ՌԴ ՊՆ-ից։
Վարժանքներին մասնակցում են Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Չինաստանի, Մյանմարի և Պակիստանի զինծառայողները։ Դիտորդի կարգավիճակում ներկա կլինեն նաև Ադրբեջանի, Ինդոնեզիայի, Իրանի, Ղազախստանի, Տաջիկստանի և Շրի Լանկայի ներկայացուցիչները։
Զորավարժությունների առաջին փուլում պլանավորվում են պայմանական քաղաքական իրադրությանն ի պատասխան ձեռնարկված գործողություններ, մշակելու է մասնակից երկրների հետ փոխգործակցությունը։ Երկրորդ փուլում կլուծվեն համատեղ մարտական գործողություններ վարելու ընթացքում զորքերի ղեկավարման խնդիրները։
https://www.facebook.com/mod.mil.rus/videos/380429540016314
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ