«Ես դեռ նկարիչ չեմ դարձել ու, հավանաբար, չեմ էլ դառնա»,-ասում է հրազդանաբնակ ինքնուս նկարիչ Արսեն Պետրոսյանը, որն իրեն ուղղակի համարում է «լավ նկարող»։
Նա մասնագիտությամբ իրանագետ է, բայց․ «Մասնագիտությունս սիրել եմ, բայց վերջին անգամ կապ եմ ունեցել 2013-ին՝ դիպլոմայինիս օրը»։
Արսենին Հրազդանում գիտեն նաեւ Ապրիլյան պատերազմի հերոսների գրաֆիտիներով․
«Գաղափարը ծագել է շաբաթվա սկզբում, շաբաթվա վերջում արել եմ: Առաջինը Վահե Զաքարյանի նկարն էր՝ Հրազդանի համար 10 ավագ դպրոցի պատին: Առաջին անգամ, երբ դպրոցում նշում էին Վահեի ծնունդը, որոշեցի մի մնայում բան անել, որը հաստատ շատ մարդկանց սրտով կլինի: Դպրոցի պատից ավելի լավ տեղ չէի կարող գտնել, քանի որ Վահեն հենց էնտեղ է սովորել, քանի որ դպրոցն իրենից դաստիարակչական կենտրոն է ներկայացնում, մատաղ սերնդին զարգացնելու դաստիարակելու դարբնոց: Բացի այդ դպրոցականներից բացի օրվա ընթացքում շատ մարդիկ են անցնում դպրոցի բակով ու էդ ժպիտը իրենց սկզբից մինչև վերջ ուղեկցում է»,- պատմում է նա:
Կարդացեք նաև
Նկարիչն ասում է՝ երբ նկարում էր, ժամանակն ուղղակի աննկատ թռչում էր ու չէր նկատում, թե կողքին ինչ է կատարվում:
«Այն դեպքերից էր, երբ նկարի հետ խոսում էի»,- անկեղծանում է Արսենը Պետրոսյանը, որի համար շատ կարեւոր իր աշխատանքի վերաբերյալ գնահատականները։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում