«Ֆլորենս» ռեստորանային համալիրում մեկնարկել է Արցախի Հանրապետության ԱԱԾ տնօրենի դստեր հարսանեկան արարողությունը։ Հարսանիքին ներկա է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ։
Ներկա են նաեւ Արցախի ներկա և նախկին նախագահները՝ Արայիկ Հարությունյանն ու Բակո Սահակյանը, որոնք դրսում, մինչ Փաշինյանի ժամանելը, ջերմ զրուցում էին։ Քիչ առաջ վրացական (ER 005 IK) պետհամարանիշներով,թանկարժեք Porsche Panamera -ով այստեղ ժամանեց նաեւ երգիչ Էրիկը, ով, ամենայն հավանականությամբ, արարողության երգիչներից մեկն է։ Մենք նկատեցինք նաեւ դերասան Ռաֆայել Երանոսյանին, ով էլ, ըստ ամենայնի, «թամադայություն» կանի։
Գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը այս տարվա մայիսին էր ազատվել Արցախի ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից և նշանակվել Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրեն։
Մինչև 2021 թվականի հունվարի 11-ը սահմանված կարանտինի ընթացքում հանրային միջացոռումներ կարելի է անցկացնել մինչև 60 հոգով, հավաքներ իրականացնել՝ հակահամաճարակային կարգի պահպանմամբ։
Կարդացեք նաև
Հանրային միջոցառումները թույլատրվում են միայն սահմանափակումներով․ տոնական և հիշատակի միջոցառումները, ներառյալ՝ ծննդյան (տարեդարձի), հարսանյաց (նշանադրության) միջոցառումները, հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունները պետք է անցկացվեն 60-ից ոչ ավելի անձի մասնակցությամբ։
Մենք մոտավորապես 50 և ավելի կայանված ավտոմեքենա հաշվեցինք ռեստորանային համալիրի դիմաց և ռեստորանի ավտոկայանատեղիներում, վերնախավի թանկարժեք ավտոմեքենաները կայանված էին հիմնականում երկրորդ հարկում։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում