Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյանը` ՀՆԱ-ի կանխատեսումների եւ պայթյունից տուժած լիբանանահայերի՝ Արցախ գալու մասին. Արցախի նախագահը պատասխանեց Aravot.am-ի հարցերին

Սեպտեմբեր 20,2020 13:20

«Արցախում կունենանք կա՛մ զրոյական, կա՛մ փոքր տնտեսական աճ»,-պատասխանելով Aravot.am-ի հարցին՝ ասաց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը: Արցախի նախագահից հետաքրքրվել էինք՝ օրերս Հայաստանի ԿԲ ղեկավարը հայտարարեց, որ ՀՆԱ-ի անկումն ընթացիկ տարվա համար կանխատեսել են 6,2 %՝ նախկինում կանխատեսված 4 %-ի փոխարեն, Արցախի ՀՆԱ-ի կանխատեսումներն ինչպիսի՞ն են։

Պարոն Հարությունյանին նաեւ հարցրինք՝ Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո եղա՞ն ընտանիքներ, որոնք տեղափոխվեցին Արցախ:

Հիշեցնենք, որ միջադեպից հետո Արցախի նախագահը լիբանանահայերին օթեւան տրամադրելու պատրաստակամություն էր հայտնել՝ նշելով, որ կապահովեն նրանց կեցության պայմաններով:

Արայիկ Հարությունյանն ի պատասխան ասաց. «Խնդիրն ինչումն է, որ մենք շահագրգռված չենք, որ մեր լիբանանյան գաղութը պակասի, բայց մյուս կողմից էլ, եթե մեր հայրենակիցները պիտի դուրս գան եւ չունենան օթեւան, մնալու տեղ, մենք պատրաստ ենք այդ մարդասիրական քայլն իրականացնելու մեր եղբայրների եւ քույրերի համար»:

Արցախի նախագահին հանդիպեցինք Հայաստանից ժամանած գործարարների խմբի հետ հանդիպման ժամանակ: Բիզնեսի ներկայացուցիչները Արցախ էին այցելել ներդրումային հնարավորություններն ուսումնասիրելու նպատակով:

Նրանք եղան ազատագրված Քարվաճառում, Ստեփանակերտում:


Գործարարների հետ հանդիպման մանրամասներն՝ ավելի ուշ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930